Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Ռազմատենչ խրախճանք Բաքվում. ինչ էին անում համանախագահները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցը, մասնավորապես դրա, այսպես ասած, Հայաստան-արցախյան հատվածը համընկավ Բաքվում Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն հնչեցնում էին իրենց համար ավանդական և սովորական դարձած ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանությունը, այլ նաև հավակնություններ ներկայացնում Զանգեզուրի առումով: Այդ հայտարարությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահների այցը ստանում է բավականին հակասական երանգավորում: Ի՞նչ են ուզում համանախագահները Հայաստանից, Արցախից, և ի՞նչ բովանդակությամբ: Եթե նրանք ուզում են խաղաղություն, ապա համանախագահները թերևս պետք է գային ոչ թե Հայաստան, այլ մեկնեին Բաքու, որտեղ Էրդողանն ու Ալիևը զարկ էին տվել երևակայությանն ու ռեգիոնալ հավակնությունների շքերթ կազմակերպել: Որովհետև ռեգիոնալ և միջազգային անվտանգության ցցուն սպառնալիքները Բաքվում էին, երկուսը մի տեղում, երկու ոչ երնեկը մեկ տեղում:

Երբ համանախագահները Երևանում ու Ստեփանակերտում խաղաղության հարց էին քննարկում, Բաքվում էր «ցանվում» ռեգիոնալ նոր պատերազմը: Կտա՞ այն ծիլեր, կախված է հանգամանքից, թե ուժային երեք կենտրոնները՝ Վաշինգտոնը, Մոսկվան ու Փարիզը ինչպես կարձագանքեն խաղաղության սպառնալիքներին և որքանով ճիշտ կընտրեն իրենց ռեգիոնալ «գեոլոկացիան»: Երեք ուժային կենտրոնները ներկայումս Սիրիայում Թուրքիայի նախաձեռնած պատերազմի պայմաններում ունեն իրարամերժ դիրքորոշումներ, և դա նորություն չէ:

Նույնը հնարավոր չէ ասել Կովկասի առումով, քանի որ ակնառու է համանախագահ երեք երկրների կոնսենսուսը՝ ընդդեմ ռեգիոնալ նոր լարվածության: Բայց խնդիրն այն է, թե ինչպիսի տրամաբանություն է առկա այդ լարվածության կանխման կամ զսպման առնվազն միջնաժամկետ տիրույթում:

Այդ համատեքստում առանցքային է դառնում, թե ինչ է դիտարկվում Հայաստանը՝ Արցախը ներառյալ: Դիտարկվում է որպես ռեգիոնալ անվտանգության և կայունության պարե՞կ, որին աջակցում են հնարավոր միջոցներով, թե՞ դիտարկվում է Ադրբեջանի ու Թուրքիայի ավար: Պետք է նկատել, որ, համենայնդեպս, արցախյան շարժման, պատերազմի ընթացքն ու հայկական հաղթանակը, և ընդհանուր առմամբ հետագա քառորդ դարը՝ չնայած դրա ընթացքում հակասական փուլերին, վկայում են, որ Հայաստանը դիտարկվում է անվտանգության և կայունության պարեկ: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ այդ դիտարկումները կարող են ստանալ նոր լիցք՝ լեգիտիմ իշխանության տեսքով:

Միաժամանակ, սակայն, նոր իշխանությունն էլ չպետք է բավարարվի լոկ լեգիտիմության պաշարով և ինքն էլ իր հերթին պետք է սնուցի Հայաստանի դերի վերաբերյալ միջազգային դիտարկումները: Եվ, խոշոր հաշվով, այդ հանգամանքը ներկայումս հայկական պետականության օրակարգի առաջնային հարցերից է՝ սնուցել հայկական դերակատարման միջազգային լեգիտիմությունը նոր գաղափարներով ու ռեգիոնալ նոր մտահղացումներով: Ժողովրդավարությունն այստեղ կարևոր ասպեկտ է, անհրաժեշտ, սակայն ոչ բավարար: