Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Միջազգային

«Թավշյա հեղափոխության» բրենդը կորցրել է իր «կախարդական» ուժը, սակայն իշխանությունը չի գիտակցում դա

Իշխանափոխությունից մեկուկես տարի անց էլ ներկայիս իշխանությունները մնացել են «թավշյա հեղափոխության» «դոզայի» տակ։

Գոնե անցած տարի նորմալ էր համարվում, երբ վարչապետը կամ իշխանության ներկայացուցիչները միջազգային տարբեր ամբիոններից խոսում էին «թավշյա հեղափոխության» մասին, գործընկերներին տեղեկացնում, թե ինչպես կարողացան հաջողության հասնել, ինչ են պատրաստվում անել և այլն, սակայն ներկայումս կրկին այդ թեմայի վրա ծանրանալը կորցրել է իր ակտուալությունը։

Եվ այս առումով թվում էր, թե սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը, որի ժամանակ նա ևս մեկ անգամ ընդգծեց իրենց հեղափության գերկարևորությունը և հաթաթաներ տվեց ընդդիմությանը, կլինի այդ մարտավարության վերջին ակորդը, քանի որ Հայաստանը բազմաթիվ կարևոր խնդիրներ և մարտահրավերներ ունի, որոնք կարելի է տարբեր ամբիոններից բարձրաձայնել։

Սակայն փորձը ցույց տվեց, որ իշխանությունը դրսում ներկայանալու օրակարգ չունի, այլ խրվել է ներքաղաքական զարգացումների սարդոստայնում. դատական իշխանության նկատմամբ ճնշումների, իրենց ընդդիմախոսներին ձերբակալելու, կալանավորելու միջոցով փորձում է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը։

Եվ դա է պատճառը, որ ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում վարչապետը որևէ լուրջ գործնական պայմանավորվածություն չկարողացավ ձեռք բերել, և դրա փոխարեն նրա ելույթները ավելի շատ նվիրված էին թավշյա հեղափոխության գովերգմանը և ընդդիմությանը սպառնալուն։

Լուրջ խնդիր է նաև այն, որ կառավարության և խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են ընդօրինակել Փաշինյանի ելույթները, որի առանցքը պտտվում է միայն «թավշյա հեղափոխության» շուրջ։

Այսպես, օրինակ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ավելի շատ խոսել է 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների մասին, քան ներկայացրել է անհրաժեշտ հիմնավորումներ, թե «Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակներում ինչ ծրագրերի մեջ է անհրաժեշտ ընդգրկել Հայաստանին։

Իսկ այ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում իր ելույթում ավելի հեռուն է գնացել։

Վերջինս «թավշյա հեղափոխության» իրագործման վերաբերյալ ներբող է կարդացել և թվարկել է դրա բերած անհամար հրաշքները, որի մասին դրսում Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլողները» մեկուկես տարի անընդհատ խոսել են։

Զարմանալի է, որ Արարատ Միրզոյանի մոտ հարց չի առաջացել, թե արդյո՞ք չի սպառել իրեն այն մարտավարությունը, երբ աշխարհին ներկայանում ենք միայն «թավշյա հեղափոխության» բրենդով, արդյոք դա վաղուց արդեն չի՞ հոգնեցրել աշխարհին։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Միրզոյանը եվրոպական ամբիոնից իր ելույթի վերջում վատաբանում և վարկաբեկում է Հայաստանի դատական համակարգը՝ թիրախավորելով Սահմանադրական դատարանին՝ նրա համար, որ այն չի շարժվում իշխանության ուզած հունով և պահպանում է իր անկախությունը։

Մի՞թե Միրզոյանն այնքան ասելիք չուներ, որ ստիպված էր կենտրոնանալ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա, և տեղյա՞կ չէր, արդյոք, որ եվրոպացի գործընկերները գիտեն, թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում դատական իշխանության վրա։

Եվ այս առումով (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի մտահոգությունը Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատահական լինել չէր կարող։ Թեպետ, իհարկե, գիտեր, ու շատ հավանական է, որ այս ամենը պարզապես արդարանալու համար էր արվում՝ սև չերևալու համար սևացնելով այլոց:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ինչքան շատ ներքաղաքական խնդիրները բերեն միջազգային տարբեր հարթակներ, գովերգեն «թավշյա հեղափոխությունը» և «սևացնեն» ընդդիմությանը, առավել ևս՝ դատական համակարգը, այնքան միջազգային գործընկերները անլուրջ են վերաբերվելու նրանց, քանի որ այս գործելակերպը ցույց է տալու, որ իրենք միջազգային գործընկերների հետ հարաբերությունները գործնական հարթություն տեղափոխելու ուղղությամբ ծրագրեր չունեն և իրենց առաքելությունն, ըստ էության, ավարտված է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ