Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Համաշխարհային տնտեսության կորուստները 2020 թվականին 5,8 տրիլիոնից մինչեւ 8.8 տրիլիոն դոլար կկազմեն. ԱԶԲ

Համաշխարհային տնտեսության կորուստները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականին 5.8 տրիլիոն դոլարից մինչեւ 8.8 տրիլիոն դոլար կկազմեն կամ՝ համաշխարհային ՀՆԱ-ի 6.4-ից մինչեւ 9.7 տոկոս, եթե պետություններն անհրաժեշտ պատասխան քայլեր չձեռնարկեն, կանխատեսում են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փորձագետները, փոխանցում է ՌԲԿ-ն:

ԱԶԲ-ն կրկնակի անգամ վատթարացրել է իր կանխատեսումը, որը տրվել էր դեռ ապրիլին, քանի որ սահմանափակումները, որոնք շարունակում են կիրառվել շատ երկրներում, բացասաբար են անդրադառնում տնտեսության վրա:

Ըստ բանկի կանխատեսման՝ առավելապես կտուժեն հիվանդության բռնկումից տուժած եւ խիստ սահմանափակումներ ներդրած երկրները, ինչը ներքին պահանջարկի կտրուկ անկման է հանգեցրել: Համավարակից կտուժեն նաեւ բաց տնտեսություն ունեցող երկրները եւ այն երկրները, որոնց տնտեսությունները կախված են զբոսաշրջությունից եւ հումքայն ապրանքային արտահանումից:

Հնարավոր կորուստները նվազեցնելու համար երկրները պետք է զսպեն կորոնավիրուսի տարածումը, նշել են բանկում: Դա անելու համար նրանք պետք է թեստավորեն անհրաժեշտ թվով մարդկանց եւ ունենան բավարար պաշտպանիչ միջոցներ եւ բժշկական սարքավորումներ, ինչպես նաեւ պետք է պահպանեն մեկուսացումը եւ սոցիալական հեռավորությունը: Բացի այդ, տնտեսության վրա երկարաժամկետ բացասական հետեւանքներից խուսափելու համար կառավարությունները պետք է աջակցեն կարիքավոր ընտանիքներին եւ ձեռնարկություններին:

Եթե ​​երկրները պատասխան քայլեր ձեռնարկեն, դրանց կհաջողվի կկարողանան 40 տոկոսով կրճատել COVID-19-ի համավարակի հնարավոր վնասները՝ մինչեւ 5.4 տրիլիոն դոլարով կամ համաշխարհային ՀՆԱ-ի 5.9 տոկոսի չափով նվազեցնելով համաշխարհային տնտեսական կորուստները, կանխատեսում է ԱԶԲ-ն:

JPMorgan Chase & Co-ի վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա երկու տարում կորոնավիրուսի համավարակից համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը 5.5 տրիլիոն դոլար կկազմի, հայտնում էր Bloomberg-ն ապրիլի սկզբին: «Աշխարհը խրվում է խաղաղ ժամանակների ամենախորը ռեցեսիայի մեջ 1930-ական թվականներից ի վեր, երբ համավարակի պատճառով կառավարությունները պահանջեցին, որպեսզի բիզնեսները փակվեն, իսկ մարդիկ մնան տանը»,- նշել են փորձագետները:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2020 թվականին համաշխարհային տնտեսության անկումը 3 տոկոս կկազմի: Ընթացիկ տարում անկում կգրանցվի 194 երկրներից 157-ում, այդ թվում՝ Ռուսաստանում, նշել է ԱՄՀ-ն: ԱՄՆ-ի տնտեսությունը կնվազի 5.9 տոկոսով, եվրագոտունը՝ 7.5 տոկոսով, իսկ Չինաստանում աճը կդանդաղի մինչեւ 1.2 տոկոս: Ռուսաստանի ՀՆԱ-ն, ըստ բանկային վերլուծաբանների, 2020 թվականին կնվազի 5.5 տոկոսով եւ 2021-ին լիովին չի վերականգնվի (+3.5 տոկոս):