Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Հայաստանը հրաժարվել է ռուսական միջուկային վարկից. ՈՉ ասելու ինքնիշխան կամքը

Հայաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար աշխատանքի ռուսական վարկից: Հայաստանն աշխատանքը կշարունակի բյուջեի միջոցներով: Նախարարը հայտնել է, որ չեն եկել համաձայնության վարկի հետագա ժամանակացույցի առումով, եւ կայացվել է վարկի շարունակությունից հրաժարվելու մասին որոշում:

Պարզ չէ, թե հատկապես ինչ ծավալի փողի մասին է խոսքը, որովհետեւ ատոմակայանի վարկի միջոցով աշխատանքը ընթանում է արդեն մի քանի տարի, դեռեւս հեղափոխությունից առաջ: Ըստ ավելի վաղ եղած տեղեկությունների, որոնք վկայակոչում է ռուսական Ինտերֆաքսը, մինչ այժմ կատարվել է մոտ 200 միլիոն դոլարի աշխատանք:

Ռուսական վարկը լինելու էր 270 միլիոն դոլար, եւ 30 միլիոն դոլար էր ՌԴ-ն տրամադրելու էր որպես դրամաշնորհ: Այդ ամենի նպատակն ատոմակայանի նորոգումն է, որը թույլ կտա մինչեւ 2026 թվականը երկարաձգել հայկական ատոմակայանի աշխատանքը:

Ինչու համաձայնության չեն եկել հայկական ու ռուսական կողմերը, եթե նախկինում աշխատանքը ընթացել է կարծես թե սահուն: Արդյոք ռուսական կողմը որոշել է կոշտացնել վարկի պայմանները, հայ-ռուսական հարաբերության ներկայիս բարդ շրջափուլի պայմաններում, երբ խնդիրների առկայությունը չի թաքցնում արդեն որեւէ կողմ: Այն բանից հետո, երբ Հայաստանը ներկայացրեց էներգետիկ միջազգային շուկայում գնանկման ֆոնին Հայաստանի սահմանին ռուսական գազի գինն իջեցնելու առաջարկ, Ռուսաստանը բավականին բաց տեքստով սկսեց անբարյացկամ վերաբերմունք Երեւանի նկատմամբ:

Խնդիրը սակայն ամենեւին գազի հարցը չէ: Հայ-ռուսական հարաբերության խնդիրը շատ ավելի խորն է, միաժամանակ թերեւս պարզ՝ Հայաստանի ինքնիշխանություն: Ռուսաստանը չի ընդունում խաղի այն կանոնը, որ թավշյա հեղափոխությունից հետո առաջ է քաշում Հայաստանը՝ հարաբերություն ինքնիշխանության սկզբունքով: Մոսկվայի համար Հայաստանի ինքնիշխանությունը «գենետիկ անհամատեղելիության» մակարդակի է, այսինքն ինքնիշխան Հայաստանը մոսկովյան գոնե վերջին հարյուրամյակի քաղաքական ստրատեգները դիտարկում են իբրեւ ռուսական կայսրության սպառնալիք:

Թավշյա հեղափոխության օրերին, եւ առ այսօր վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ հեղափոխությունը եղել է առանց արտաքին որեւէ ուղղվածության: Այդ հայտարարությունն անշուշտ արվում է նաեւ Ռուսաստանից որեւէ քեն զսպելու համար: Սակայն, բանն այն է, որ Մոսկվայի համար խնդիրը ամենեւին այն չէ, որ Հայաստանը կարող է գնալ Արեւմուտք: Մոսկվայի համար Հայաստանի ինքնիշխանությունն է խնդիրը, երբ որեւէ հարցում Հայաստանը կարող է ասել՝ ոչ: Իսկ բանն այն է, որ ռուսական կայսրությունը, կամ կայսրության նոստալգիան «հեծնած» վերնախավը ռեգիոնալ քաղաքականության իր գլխավոր գործընկեր դիտարկում է Թուրքիային: Ու քանի որ գլխավոր գործընկեր դիտարկվում է Թուրքիան, Հայաստանի ինքնիշխանությունը միշտ դիտարկվելու է խոչընդոտ:

Միեւնույն ժամանակ, ամբողջ հարցն այն է, որ այդ մոտեցումն ու քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական պետականությանը, որը քայլ առ քայլ կուլ է գնալու թյուրքական տարրին, եթե արդեն իսկ այդպես չէ: Ամբողջ հարցն այն է, թե կա՞ Ռուսաստանում որեւէ շատ թե քիչ ազդեցիկ խումբ, որը կարող է մտածել այլ կերպ՝ թուրքական խնամակալության ծիրից դուրս:

Հայաստանի համար այդ հարցը կարեւոր է, սակայն անկախ դրա պատասխանից, անկասկած է, որ Հայաստանը պետք է կարողանա ՈՉ ասել Ռուսաստանին՝ ինքնիշխանության հաշվին ներկայացվող պահանջների դեպքում: Այդ իմաստով, ատոմակայանի վարկը գուցե փոքր, սակայն խորհրդանշական դրվագ է, թեեւ հնարավոր է այդպիսի դրվագի ականատես լինել նաեւ գազի ներքին գնի եւ մի քանի այլ հարցերում: Հայաստանը պետք է կարողանա ստեղծել այն վիճակը, երբ Ռուսաստանում ռեգիոնալ գործընկեր կդիտարկեն Հայաստանը, ոչ թե Թուրքիան:

Դաշնակցի մասին խոսել դեռեւս վաղ է, եւ այստեղ խնդիրը Հայաստանում չէ, այլ Ռուսաստանում: Այնտեղ դաշնակցի ընկալման խնդիրը եւս «գենետիկ» է, եւ ոչ միայն Հայաստանի առումով, այլ ընդհանրապես: