Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին
Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԴեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան
Հասարակություն

Արսեն Թորոսյանի կտրուկ շրջադարձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներողություն է խնդրել կորոնավիրուսի համավարակի ընթացքում թույլ տված հնարավոր սխալների, հնարավոր սխալ արտահայտությունների համար: Նախարարի ներողությունը ընդունվել է ոչ միարժեք: Շատերի մոտ այն առաջացրել է հարգանքի զգացում, անկախ նրա գործունեության հանդեպ վերաբերմունքից, իսկ ոմանց մոտ էլ ավելի է սրել մեղադրանքը՝ թե սխալները արժեցել են մարդկային կյանքեր:

Ներկայում չափազանց դժվար է պնդել, որ սխալներն արժեցել են մարդկային կյանքեր, որովհետեւ չկա որեւէ համոզիչ, փաստական հետազոտության հնարավորություն, ասելու համար, թե սխալները չլինելու դեպքում կյանքերը փրկվելու էին: Ընդհանրապես, այդ իմաստով իրավիճակի համալիր եւ հստակ գնահատական հնարավոր կլինի տալ համաճարակի ավարտից հետո, երբ ամբողջապես պարզ կլինի, թե ինչի հետ գործ ուներ ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհը:

Միեւնույն ժամանակ, կա օրինակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ռեանիմացիոն տեղի սահմանափակության պատճառով մահացել է քաղաքացի: Թերեւս արժե, որ Փաշինյանը եւս ներողություն խնդրի այս ընթացքում արված սխալ արտահայտությունների եւ հնարավոր այլ սխալների համար: Իր եւ կառավարության անունից: Կասկածից վեր է, որ չի կարող ներողությունն ու սխալը մնալ միայն առողջապահության նախարարի վրա, եթե անգամ սխալվել է միայն նա:

Իսկ ներողությունն ուժեղացնում է նրան, եւ թերեւս կառավարությանն ամբողջապես: Միաժամանակ, իհարկե չի ապահովագրում հետագա հնարավոր սխալներից: Եվ այստեղ առկա է հարց՝ որքանով է կառավարությունը հետագայի համար համաճարակի դեմ պայքարը իրականացնելու ներառականության այն սկզբունքով, որով իրականացվել է թավշյա հեղափոխությունը, որով փորձ էր արվում իրականացնել տնտեսական հեղափոխությունը:

Ընդ որում, ներառականությունը լոկ դիմակ կրելու հանրային հորդորը չէ, այլ նաեւ հանրային տարբեր շրջանակներից եկող դիտողությունը, քննադատությունն ընդունելը, մաղել կարողանալն ու օգտակարը, արդյունավետը վերցնելը, առանց պատվից ցած համարելու, կամ առանց դավադրություն կամ դավաճանություն փնտրելու:

Սրանք լուրջ հարցեր են, որովհետեւ, ինչպես վարչապետն է ասում՝ կորոնավիրուսը դիտարկում է ոչ թե պատերազմ, այլ ճեղքման ու բեկման հնարավորություն: Եվ դա շատ կարեւոր արձանագրում է, բայց այդ իմաստով իհարկե կա մի խնդիր՝ մինչ այժմ Փաշինյանի այդ արձանագրում-դիտարկումը ամենեւին համարժեք կամ համահունչ չէ նրա հռետորաբանությանը:

Օրինակ, հնարավոր չէ իրավիճակը ճեղքման հնարավորության տրամաբանության մեջ դիտարկել, բայց քաղաքացիներին հայտարարել, թե քայլում ենք դժոխքի միջով:

Դժոխքի մեսիջ ստացող հանրությունը չի կարող հնարավորություն փնտրել, այն սկսում է փնտրել փրկություն եւ փրկիչ: Իսկ դա հնարավորության հետ կապ չունի: Վերջին օրերին իշխանությունը փոխել է հռետորաբանությունը, եւ այդ համատեքստում էլ բավական կտրուկ փոփոխության նշան էր Արսեն Թորոսյանի հայտնած ներողությունը:

Սխալի համար բաց, առանց այլեւայլ տողատակային շրջանցումների ներողություն խնդրել կարող է միայն ուժեղը: Եվ կառավարության խնդիրն է ներկայում նաեւ ուժ տալ հանրությանը՝ համաճարակի դեմ պայքարը ճեղքման հնարավորության վերածելու ուժ: Դա պահանջում է այլ հռետորաբանություն, որից պետք է դուրս մղվեն այնպիսի արտահայտություններն ու բառերը, որոնք ջլատում են հանրային տրամադրությունն ու կամքը:

2018 թվականին թավշյա, անարյուն, ոչ բռնի հեղափոխությունը տեղի է ունեցել խոսքի ուժով: Խոսքի ուժն է նաեւ հաղթահարելու համաճարակը եւ ճեղքելու դեպի նոր հնարավորություն: