Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում 2020թ. հուլիսի 1-ից՝ կուտակային վճարների գծով
Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում 2020թ. հուլիսի 1-ից՝ կուտակային վճարների գծով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68000 դր. X 15 = 1020000 դր.)՝ մինչ այդ գործող 500000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն: «Ի՞նչ է սա նշանակում: Ի սկզբանե նշեմ, որ ստորև ներկայացված վերլուծությունը ներկայացվում է առանց հաշվի առնելու՝ արտոնյալ ժամանակահատվածում՝ մինչև եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների մի մասը պետության կողմից կատարելու հանգամանքը:Եթե վարձու աշխատողը մինչև ս.թ. հուլիսի 1-ը ամսական վճարում էր իր աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 25000դր., հուլիսի 1-ից ամսական 500000 դրամից ավելի ստացող վարձու աշխատողը կսկսի վճարել իր աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 77000դր.: Այսինքն, տվյալ վարձու աշխատողի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի առավելագույն ամսական շեմը 25000 դրամից կդառնա 77000 դր.: Մինչդեռ ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր.:Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 500000դր. աշխատավարձ, կսկսեն վճարել իրենց աշխատավարձի 5%-ից ավելի շատ սոցիալական վճար (աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով), բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկին 25000 դր. փոխարեն: Օրինակ՝ եթե մարդը ստանում է 1020000 դր. ամսական աշխատավարձ, ապա նրա կողմից վճարման ենթակա սոցիալական վճարը կկազմի 77000դր. կամ ամսական աշխատավարձի շուրջ 7.55%-ը՝ մինչ այդ վճարվող 2.45%-ի փոխարեն:
Ավելին այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց