«Աթենք» ապրանքանիշի կիսաֆաբրիկատները նոր և հարմարավետ փաթեթավորումներով
Սննդի թարմության և անվտանգության ապահովման երաշխիքներից է հերմետիկ փաթեթավորումը, որը հնարավորություն է տալիս պահպանել սննդամթերքի համային, հոտային, որակական հատկանիշները, բացառում է մանրէների ներթափանցումը, և որ ամենակարևորն է՝ սննդամթերքը զերծ է պահում օդի հետ անմիջական շփումից:
Մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը, որը հայտնի է իր կիսաֆաբրիկատների լայն տեսականիով, իրականացրել է փաթեթավորման հոսքագծերի համալրում և այսուհետ կիսաֆաբրիկատների արտադրանքն ամբողջությամբ ներկայացնելու է միայն հերմետիկ փաթեթավորմամբ:
Փաթեթավորման արդյունքում կիսաֆաբրիկատների գներում փոփոխություններ չեն եղել և, գնելով նույն արտադրանքն ավելի անվտանգ՝ փաթեթավորված տարբերակով, հաճախորդը վճարելու է նույն գումարը, ինչը և առաջ՝ հավելյալ ոչ մի դրամ:

«Այս պահին «Աթենք» ապրանքանիշը ներկայանում է կիսաֆաբրիկատների շուրջ 8 անուն արտադրատեսակով: Կիսաֆաբրիկատների ամբողջ տեսականին փաթեթավորմամբ ներկայացնելը վաղուց է եղել մեր ծրագրերում, քանի
որ սպառողն ապրանքը ձեռք բերելուց հետո միշտ չէ, որ կարող է նույն ապահովությամբ այն տեղափոխել տուն, իսկ փաթեթավորված տարբերակն ավելի հարմարավետ և անվտանգ է: Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հենց այս օրերին, երբ առավել քան երբևէ կարևոր է սննդի անվտանգությունը, կարողանանք բոլոր կիսաֆաբրիկատներն
արտադրել փաթեթավորմամբ»,- նշում է «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը:

Խոսելով «Աթենք» ապրանքանիշի արտադրանքի փաթեթավորման առանձնահատկություններից՝ կիսաֆաբրիկատի գործարանի տնօրեն Արեն Ջիլավյանը նշեց.
«Սննդարդյունաբերության մեջ փաթեթավորման նպատակն է պահպանել ապրանքի որակային հատկանիշները՝ արտադրանքը զերծ պահելով փոշու, մանրէների և օդի հետ շփման բացասական ազդեցությունից: Կարծում եմ կարևոր է, որպեսզի մեր սպառողները քաջատեղյակ լինեն և գիտակցեն փաթեթավորված արտադրանքի
առավելությունները: Փաթեթավորումը պահպանում է մսային և խմորային մասի համային հատկանիշներն ու կոնսիստենցիան, սննդամթերքը պաշտպանում է արևի ճառագայթների և օդի հետ շփումից: Այն ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն արտադրանքի վերաբերյալ՝ բաղադրություն, արտադրողի մասին տեղեկություններ,
պահպանման պայմաններ, պիտանելիության ժամկետ: Փաթեթավորումը թույլ է տալիս տնային պայմաններում ավելի երկար պահեստավորել ապրանքն առանց որակական և համային կորուստների և, իհարկե, փաթեթավորմամբ պարզ երևում է արտադրանքի արտաքին տեսքը:
Այսպիսով՝ նոր և հարմարավետ փաթեթավորումներով են լինելու «Աթենք» ապրանքանիշի հետևյալ կիսապատրաստվածքները՝ ռուսական պելմեններ, խինկալի, մինի խինկալի, ռոլլ, կիևյան կոտլետ, դասական կոտլետ, հավի մսով կոտլետ, խոզի մսով
կոտլետ»:

«Աթենք» ապրանքանիշի կիսաֆաբրիկատներն ու մսամթերքն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև https://atenk.am/ կայքի առցանց-խանութից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց