ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը
Այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, տեղեկացնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը:
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության օրեցօր պակասում է սննդի շղթայում գործունեություն ծավալող այն ընկերությունների թիվը, որտեղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում հայտնաբերվում են խախտումներ:
Դրանց թվում են նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի երկու՝ Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում գտնվող, մասնաճյուղերը, որտեղ խախտվել էին հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունն ապահովելու և ժամը 10-12-ը միայն ծերերին սպասարկելու նորմերը: «Կասեցումների նպատակը ոչ միայն կարգազանցներին պատժելն է, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը:
ՍԱՏՄ աշխատակիցները տրամադրում են խորհրդատվություն, տալիս են ցուցումներ և ակնհայտ է, որ դրանք տնտեսավարողների կողմից հաշվի են առնվում և կատարվում: Դրա ապացույցն է նաև այն, որ այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվող խստացված ստուգայցի ու կրկնայցերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչների խոշորացույցի տակ հայտնված սննդամթերքի խանութներում, հանրային սննդի կետերում և սննդի արտադրություններում որևէ խախտում չի հայտնաբերվել:
Կորոնավիրուսով (Covid 19) պայքարի շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական ստուգայցերն ու կրկնայցերը հանրապետության մարզերում և Երևանում շարունակվելու են»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց