Մի պահեք, մի դրեք տակներդ, տվեք գյուղացուն. Էդմոն Մարուքյանը կոչ արեց վերականգնել պետական աջակցության ծրագրերը
Գյուղացիներին դիզվառելիքի եւ պարարտանյութի աջակցությունը դադարեցրել են եւ եւ գյուղացին մեն-մենակ է մնացել իր արտերի, բանկերի, վարկերի եւ խնդիրների հետ: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ցորենի դաշտից ֆեյսբուքյան լայվով ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Գյուղերում հանդիպումների ժամանակ մենք պարզեցինք, որ մենք ճիշտ էինք ասում, երբ որ խորհրդարանում բարձրաձայնում էինք պարարտանյութի, դիզվառելիքի` գյուղնախարարության ժամանակին եղած պետական աջակցության ծրագրի մասին: Երբ որ մենք Նիկոլ Փաշինյանին այդ հարցը տվեցինք, նա ասում էր, որ թալանել են այն ժամանակ, դրա համար այդ ծրագրերը հիմա դադարեցված են: Նա նաեւ ասաց, որ եթե դուք այդ հարցը բարձրացնում եք, դուք թալանչիներին եք պաշտպանում: Եվ հիմա մենք գյուղացիների հետ հանդիպման ընթացքում պարզեցինք, որ նախորդ տարիներին, երբ գյուղացիները պետական աջակցություն են ստացել պարարտանյութը, ավելի շատ բերք են ստացել, քան հիմա: Գյուղացիները պնդում են, որ որքան էլ որ թալանել են, չգիտեմ ինչ են արել, էլի ինչ-որ բան հասել է եւ իրենք դա օգտագործել են եւ ավելի շատ բերք են ստացել, քան այս տարի են ստանում: Հիմա հեղափոխություն է եղել, եւ որ պետք է չթալանված սելիտրան եւ դիզվառելիքը հասներ գյուղացուն, որ ավելի շատ բերք ստանային, բայց հիմա էդ ծրագիրը ընդհանրապես վերացվել է եւ գյուղացին մեն-մենակ է մնացել իր արտերի, բանկերի ու վարկերի եւ խնդիրների հետ»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը հավելեց, որ իրենց բարձրացված հարցերը մանիպուլացվում են եւ լրիվ ուրիշ պատասխան են տալիս իրենց: Իրենք կարծում են, որ պետական աջակցության ծրագերը պետք է վերականգնվեն:
«Պետք է ծրագրերը վերականգնվեն եւ մարդկանց աջակցեն դիզվառելիքով եւ սելիտրայով առանց թալանելու: Մի պահեք, մի դրեք տակներդ, տվեք գյուղացուն, որ էս ցորենի արտերը ավելի բերրի դառնան»,- հավելեց նա:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»