Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ. փոխնախարար
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացված գյուղատնտեսական տոնավաճառի համար մեկ շաբաթվա ընթացքում հավաքագրվել է 10 միլիոն դրամ: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Այդ միջոցներով կարողացանք ձեռք բերել վրաններ, սեղաններ, կշեռքներ, բոլորին ապահովեցինք բեյջերով, որի վրա վաճառողի նկարն է, անուն ազգանուն, համայնքը, մարզը, նանեւ բեյջի հակառակ կողմում, թե նա ինչ է ցանում եւ ինչ հողատարաքներ ունի: Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ»,- ասաց նա:
Փոխնախարարը հավելեց, որ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ տոնավաճառը գործում է, եւ մեծ աշխուժություն է նկատվում շուկայում:
«Շատ ուրախալի է, որ մեր բոլոր ջանքերով շուկան նոր կյանք է ստացել»,-ասաց նա:
Արման Խոջայանը հավելեց, որ ինքը նախորդ շաբաթ գնումներ արել է, այսօր նույնպես գնումներ կանի:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»