Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմամբ պայմանավորված՝ ՊԵԿ սպասարկման որոշ կետեր սեպտեմբերից չեն գործի
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ պայմանավորված՝ ՀՀ ՊԵԿ նախագահի N 797-L հրամանով սույն թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության՝ սպասարկման հետևյալ հասցեներով կետերի գործունեությունը. ՀՎՍ վարչության թիվ 8 բաժին – հասցե՝ ք. Արմավիր, Չարենցի 24, ՀՎՍ վարչության թիվ 10 բաժին – հասցե՝ ք. Մարտունի, Շահումյան փ. 2, ՀՎՍ վարչության թիվ 13 բաժին – հասցե՝ ք. Նոյեմբերյան, Երևանյան 4, ՀՎՍ վարչության թիվ 16 բաժին– հասցե՝ ք.Ալավերդի, Թումանյան 1ա և ք.Տաշիր, Ջահուկյան 6, ՀՎՍ վարչության թիվ 18 բաժին– հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 1: Պետական եկամուտների կոմիտեն նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողներին և քաղաքացիներին հորդորում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումները և փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս հուզող հարցերը ներկայացնել էլեկտրոնային հետևյալ հասցեներով․ [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected]։ Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողները և քաղաքացիներն, անհրաժեշտության դեպքում, կարող են այցելել նաև Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման ցանկացած բաժին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց