Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

9-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողով. «ՄՌ Նոր Նորմալը»

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի եւ Cascade People & Business ընկերության համատեղ
ջանքերով արդեն 9 տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Մարդկային
Ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողով: Ամեն
տարի տարբեր թեմաների շրջանակներում հրավիրվող համաժողովն արծարծում է
Մարդկային Ռեսուրսների կառավարման ոլորտի առավել առաջնային ու
անհրաժեշտ հիմնահարցերը:

Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի տեղի ունեցավ Օգոստոսի 21-ին՝ դեմ
առ դեմ օֆլայն հաղորդակցությունը փոխարինելով օնլայնով: Այն կրում էր HR: THE
NEW NORMAL խորագիրը: Համաժողովի ժամանակ մասնակիցները
հնարավորություն ստացան լսելու տարբեր ելույթներ, մասնակցելու ՄՌ Էքսպոյի,
քննարկելու արդիական խնդիրներ, ծանոթանալու ՄՌ ոլորտին առնչվող
առաջարկներին, տարբերվող ու նորարարական լուծումներին։

Այս տարի համաժողովը հյուրընկալել է հատուկ հրավիրված հանրահայտ
ընկերություններ ներկայացնող 12 միջազգային խոսնակների, որոնք մասնակիցների
հետ կիսվեցին մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իրենց կողմից
կիրառված իրական քեյսերով։ Նրանցից յուրաքանչյուրը, հիմնվելով իր փորձի եւ
գիտելիքների վրա, ներկայացրեց նաեւ մարդկային ռեսուրսների կառավարման «Նոր
Նորմալ»-ի իր բանաձեւը:

«Այս տարի համաժողովն ուներ բացարձակ կիրառական ուղղվածություն, քանի որ
մենք բոլորս հասկանում ենք, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի
համաճարակը եւ ընդհանրապես գլոբալ համաշխարհային փոփոխությունները
սկզբունքային այլ շեշտադրումներ են մտցրել մեր մասնագիտության մեջ:
Փոփոխություններ են անհրաժեշտ մեր ոլորտի ոչ միայն կոնցեպտուալ, այլեւ
կիրառական բնագավառում: Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը
վերազինվում է եւ կերպարանափոխվում: Ելնելով այդ հանգամանքից` HR: The New
Normal համաժողովը անդրադարձավ հենց իրական, շոշափելի եւ արդյունավետ կիրառված գործիքակազմերին»,- նշեց համաժողովի կազմակերպիչ՝ Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ եւ Cascade People & Business ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը:

«Ինձ համար ՄՌ Նոր Նորմալը «օնլայնն» է, տեխնոլոգիաներն են եւ իհարկե նոր
նորմալը մարդիկ են: Այս համաճարակի ընթացքում ՄՌ գործառույթները ստացել են
ավելի ռազմավարական եւ վճռորոշ նշանակություն ընկերություններում եւ
կազմակերպություններում ճգնաժամի կառավարման համար»,- ասում է
համաժողովի խոսնակ՝ HR Bot Factory ընկերության հիմնադիր Անտոնիո Կորալը:

Human Capital Blockchain LTD ընկերության համահիմնադիրներից Ռեբեկա
Ֆերնանդեսը, նշում է, որ «ՄՌ Նոր Նորմալ»-ը նորարարության եւ ռազմավարության
միաձուլումն է:

Համաժողովի մյուս խոսնակ Լարիսա Մենոչին արձանագրում է. «Ինձ համար ՄՌ
Նոր Նորմալը գիտակցված զարգացման եւ հոգեբանական անվտանգության
խթանումն է բոլոր թիմերի համար` անկախ նրանից, թե նրանք աշխարհի որ ծայրում
են գտնվում»:

Leroy Merlin ընկերության Թվային նախագծերի ղեկավար Լինդա Բենոթմանիի
համար «ՄՌ Նոր Նորմալը» փոփոխություններին պատրաստ լինելն ու դրանք
կառավարելն է, ինչպես նաեւ ճկուն եւ կարեկցող մնալը:

Ոլորտի սպասված ամենամյա միջոցառմանը ներկա է գտնվել շուրջ 200 մասնակից՝
ներկայացնելով ավելի քան 30 երկիր`Հայաստան, Վրաստան, Ռուսաստան,
Ռումինիա, Սերբիա, Մոլդովա, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա,
Մալթա, Բրազիլիա, Սուրինամ, Սուդան, Լիբանան, Վիետնամ, Մալազիա,
Ֆիլիպիններ, Մալդիվներ, Հնդկաստան եւ այլն: Մասնակիցների թվում կային ՄՌ
ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ եւ այլ
շահառուներ` տեղական ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններից:
Համաժողովի գլխավոր գործընկերներն են SAP միջազգային ընկերությունը, Suriname
Speaking Academy-ին եւ ԱՐԱՐ թիմը։ Համաժողովի EXPO գործընկերներն են՝ Lucky
Carrot, Joong, CELA, Tutor Platform, The Benefit, Golden Human Capital LTD, Business
School of Marketing & Innovations, 360 stories, ITD World, iSpring եւ այլ
ընկերություններ։

Համաժողովը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները եւ ստանում ավելի մեծ
ճանաչում աշխարհի մասնագիտական համայնքում` տեղական եւ միջազգային
մասնագետներին տալով փորձի փոխանակման հնարավորություն:

Ծրագրի, խոսնակների, EXPO-ի եւ այլ մանրամասնների մասին կարող եք տեղեկանալ
համաժողովի կայքից՝ www.hrconference.biz, ինչպես նաեւ սոցիալական
հարթակներից:

Cascade People & Business-ը (www.cascade.am) մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առաջատար խորհրդատվական ընկերություն է Հայաստանում՝ գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում եւ ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Գործունեության 12 տարիների ընթացքում համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փոփոխություն է բերում եւ ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող ՄՌ համայնքի համար:

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան (www.hrcommunity.am) սկսած 2010թ-ից մինչ այսօր
ունի ավելի քան 300 անդամ՝ Հայաստանի տարբեր ընկերություններից: Ասոցիացիայի
նպատակն է համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի
հանրայնացման, մասնագիտական զարգացման, «ՄՌ ակումբ» գործնական
հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի
բարելավման միջոցով:

 

Հավելյալ տեղեկությունների համար.

Արմինե Դանիելյան

[email protected]
(098) 83-42-88