Պաշտոնյաները հետևել են մի շարք ճանապարհահատվածների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը‚ փոխտնօրեն Խորեն Գրիգորյանը շրջայց են կատարել ՀՀ մարզերում, հետևել մի շարք ճանապարհահատվածների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը: Մասնավորապես‚ եղել են Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ 24+554-կմ 50+000 հատվածում (25.5 կմ)‚ որտեղ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Եղել են նաև նշված ճանապարհի կմ 57+000-կմ 64+000 հատվածում (7 կմ), որտեղ միջին նորոգում է կատարվել 2019թ.‚ սակայն աշխատանքները չեն ընդունվել թերությունների պատճառով։ Այս տարի կապալառուն իր միջոցներով 1.5 կմ հատվածում‚ որտեղ առկա են եղել թերությունները‚ փոխում է ասֆալտբետոնե ծածկը։ Հաջորդ կանգառը Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ճանապարհի նորոգվող հատվածներում էր։ Նշենք‚ որ Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս հատվածում 2018թ. վերջին կատարվել են 7 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ։ Լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել‚ որ որոշ հատվածներում ծածկի խտությունն ապահովված չի եղել‚ ուստի ճանապարհը շահագործման չի ընդունվել։ Կապալառու կազմակերպությունն իր միջոցներով 4.6 կմ երկարությամբ հատվածում հին ծածկի վրա ասֆալտբետոնե նոր ծածկ է տեղադրում՝ թերությունները շտկելու համար։ Ոլորտի պատասխանատուները հանդիպումներ են ունեցել նաև Մ-8, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կատարող շինարարի, նախագծող ընկերության և տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Տեղում արձանագրել են աշխատանքների ներկա վիճակն ու աշխատանքների ընթացիկ զարգացումները։ Տիկին Ղալեչյանը բոլոր շինտեղամասերում կապալառուների հետ զրույցներում շեշտել է որակյալ աշխատանքների կարևորությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց