Բարեկարգվել են Այրք, Ներքին եւ Վերին Շորժա տանող ճանապարհները
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք, Ներքին Շորժա և Վերին Շորժա գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները հարթեցվել և բարեկարգվել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության միջոցներով և տրամադրած տեխնիկայով: Այս մասին տեղեկացնում է Վարդեինսի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, Վարդենիս քաղաքից մինչև Վերին Շորժա ձգվող միջհամայնքային ճանապարհի երկարությունը մոտ 16 կիլոմետր է: Ճանապարհը չի հիմնանորոգվել վերջին 5-6 տասնամյակների ընթացքում, և այժմ գրեթե անհնար է դրա շահագործումը: Հողային հարթեցումը և բարեկարգումը օգնել է Վարդենիսի հազարից ավելի տնտեսություններին՝ անասնակերն ու հացահատիկի բերքն ավելի անվտանգ տեղափոխելու համար: «Այս ճանապարհը կենսական կարևոր նշանակություն ունի մեր համայնքի տնտեսությունների համար, քանի որ այն սպասարկում է անասնապահական ու հողագործական տնտեսությունների մեծ մասին: Դրա շահագործումն օրավուր դառնում էր անհնար, քանի որ չնորոգվելու արդյունքում գրեթե դարձել էր անանցանելի: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության բարի կամքի և աջակցության շնորհիվ այժմ արդեն ունենք բավականին բարվոք պատկեր: Նույն կազմակերպության տրամադրած միջոցներով և տեխնիկայով այժմ աղբի մշակում և հողածածկում ենք իրականացնում Վարդենիս քաղաքի աղբավայրում»,- նշեց համայնքի ղեկավարը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց