Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում 181,7 մլն դրամի ներդրում է կատարվել․ ՀՏԶՀ
Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում ավարտվել են ոռոգման համակարգերի արդիականացմանը միտված շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակում։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից: Մոնտաժվել է 4282 մետր երկարությամբ խողովակաշար։ Արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 220 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 145լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,6 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա` շուրջ 28 միլիոն դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 181 միլիոն 700 հազար դրամ։ Հավելենք, որ «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն» իրականացվում է Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում և Երևանում ՝ ՏԿԵ նախարարության և նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ։ Այժմ ընթացքի մեջ է 4-րդ բաղադրիչի իրականացումը, որը ենթադրում է աջակցություն ջրօգտագործող ընկերություններին, ներդրումը կազմում է 5, 82 մլն. ԱՄՆ դոլար։ Բաղադրիչը նախատեսում է ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացում, նպատակաուղղված ոռոգման վճարների հավաքագրման բարելավում, ծախսերի կրճատում, ՋՕԸ-ների կառավարման մարմինների զարգացում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց