Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը
Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի գործարկմամբ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը կդառնա դյուրին, տնտեսվարողները կօգտվեն ծառայություններից «մեկ պատուհան» սկզբունքով, իսկ «մաքսային մարմին-տնտեսվարող» փոխգործակցությունը տեղափոխվում է նոր և ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։ Բացման արարողությանը մասնակցում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ կենտրոնի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար։ «Վստահ եմ, որ այս կենտրոնի գործարկումը նոր թափ է հաղորդելու պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների աշխատանքին և բեկումնային է լինելու մաքսային մարմինների հետագա թիրախային ռազմավարական ուղղությունների զարգացման համար: Այսպիսով, արտաքին տնտեսական գործունեության բացմամբ կարող ենք հավաստել, որ մաքսային մարմին- տնտեսվարող փոխգործակցությունն անցնում է նոր ու ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա: Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը նշանակալի քայլ է մաքսային մարմնի բարձր որակ ապահովող, հաճախորդակենտրոն մոդելի ներդրմամբ: Նախատեսում ենք հետագայում ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը՝ հիմնվելով կարիքների ու բիզնես գործընթացների առավելագույն օպտիմալացման վրա »,- նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առայժմ կենտրոնը կծառայի որպես հյուսիսային մաքսատուն վարչություն՝ իրականացնելով վարչության համապատասխան գործառույթները և կկենտրոնանա հյուսիսային դարպասներով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց