Կարտոֆիլային ողբերգություն. հույսը՝ տեղական շուկան, գինը՝ կրկնակի էժան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Բավական դժվարին կացության մեջ են հայտնվել Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզի կարտոֆիլագործները: Այս տարի կարտոֆիլի մեծածախ վաճառքի գինը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի էժան է՝ 30-50 դրամի սահմաններում, որը ոչ միայն եկամուտ չի ապահովում, այլ նույնիսկ չի փակում կատարված ծախսերը, ֆերմերներին զրկելով ապրուստի նվազագույն միջոցներից: Նախորդ տարիներին Հայաստանից կարտոֆիլը արտահանվում էր նաև հարևան Վրաստան, մինչդեռ այս տարի հույսը միայն տեղական շուկան է, որը չի կարող յուրացնել նման ծավալներ: Գյուղացիները հասկանում են, որ պետական աջակցության վրա ևս հույս դնել չի կարելի, որովհետև պետությունը շոշափելի աջակցություն չտրամադրեց նույնիսկ գարնանային կարկտահարությունից տուժած համայնքներին»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց