Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում նվազել է գինիների սպառումը
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված 2020 թվականին մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրեթե 60 տոկոսով գինիների սպառումը նվազել է. Հայաստանից գինիների արտահանումը նվազել է 20 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ «Գինին որպես առաջնային անհրաժեշտության արտադրանք չէ, ուստի ճգնաժամային պայմաններում մարդիկ չէն շտապում գինու պաշարներ հավաքել։ Գինի խմելը ժամանցի ձև է, սակայն կորոնավիրուսով պայմանավորված փակվեցին բոլոր ռեստորանները, բարերը, ժամանցի վայրերը, կտրուկ նվազեցին և ներքին շուկայի սպառումը, և արտահանման ծավալները»,- ասաց Մուրադյանը։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի խոսքով՝ հուլիսից մինչ օրս գինու վաճառքը մի փոքր ակտիվացել է։ Մուրադյանը հուսով է, որ մինչև տարվա վերջ գինու սպառումը կավելանա։ «2019 թվականին արտադրվել էր 12 միլիոն 670 հազար լիտր գինի և ,սովորաբար, 30 տոկոսը արտահանում էինք, 60 տոկոսը սպառում էինք ներքին շուկայում, իսկ մոտ 10 տոկոս որպես ռեզերվային գինի մնում են մառաններում։ Քանի որ մառանները լի են գինիներով, գինեգործական ընկերությունները մթերումը իրականացնելու են այնքան չափով, ինչքանով սպառվել է։ Իհարկե, ֆերմերներին աջակցելու նպատակով փորձելու են ավելի շատ մթերել, բայց մենք որպես հիմնադրամ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապահովենք գինիների սպառում և հնարավորինս սահուն անցկացնենք 2021 թվականի մթերումները»,- եզրափակեց Մուրադյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց