Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները, իրենց վերահսկողական գործառույթների շրջանակներում, ուսունասիրություններ են իրականացրել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ում (ք. Աբովյան) և անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահրադյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Մասիս): Այս մասին տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով, կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեությունը, ինչպես նաև հացի արտադրամասի գործունեությունն ամբողջությամբ, որտեղ, բացի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, նաև վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն եղել, սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Խախտումների վերացման համար ժամկետ է սահմանվել:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց