Մեր կառավարությունը ունակ չէ աշխատելու
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նախօրեին անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործմանը։ Նա նշել է, թե չնայած այն հանգամանքին, որ ինքը միանշանակ դեմ է հանքարդյունաբերության վրա տնտեսություն կառուցելուն, բայց, ամեն դեպքում, եթե կառավարությունը ստանձնել է պարտավորություն, ապա պետք է դրանք կատարի։
Ըստ տնտեսագետի, անորոշությունը տնտեսության ամենավատ զենքն է, հետևաբար պետք է կառավարությունը կողմնորոշվի այդ հարցում՝ կամ հանքը շահագործում են, կամ չեն շահագործում։ Պետք է հասկանան, թե որն է պետության համար ավելի կարևոր, ավելի արդյունավետ և, հանքը շահագործելու դեպքում, մենք ի՞նչ արդյունք ենք ստանալու։ Նաիրի Սարգսյանի խոսքով, Ամուլսարի հանքի շահագործման դրական և բացասական հետևանքները պարզելու համար իշխանությունը կարող է թղթի մի էջում գրել հանքի շահագործման դրական, իսկ հակառակ էջում բացասական կողմերը և դրանք համեմատել։ Այդ արդյունքները համեմատելու միջոցով էլ պարզ կդառնա թե արդյո՞ք արժե բացել հանքը, թե ոչ։
«Կարող է կառավարությունը մի օր տնտեսական և բնապահպանական թևերի հանձնախումբ ձևավորել, և այդ օրը աշխատել հանքի շահագործման խնդիրները լուծելու ուղղությամբ և բոլոր պատասխանները գտնել։ Սակայն, ցավոք սրտի, մեր կառավարությունը ունակ չէ աշխատելու»,- այսպես է իր խոսքը եզրափակում տնտեսագետը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց