Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան
Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումTRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան«Միասնության թևեր»-ը ՍԴ-ին առաջարկել է ընտրությունների վիճարկման դատաքննությունը կասեցնելԱրարատում ջրի բաշխիչ կայանի մոտ ծեծկռտուք է եղել. մեկ հոգի հոսպիտալացվել է, 4 անձ՝ ձերբակալվելՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան ԱբրահամյանՈրքա՞ն գումար է պետք TRIPP-ի իրականացման համար. ՀՀ ֆինանսների փոխնախարարի մեկնաբանությունըՍա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըՓամբակ գետում հայտնաբերվել է մարմինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանԿսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասինԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժածՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասինՄերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖՉալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԻսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ
Հասարակություն

Հազարավոր նվիրական զոհերի գերեզմանների առջև ինչպե՞ս ձայնակից լինենք Պողոս առաքյալին և ասենք. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը»․ Պատարագ Սուրբ Գայանե վանքում

Ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Մայր Աթոռի բարերարներ։

Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվեցին սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Սրբազան արարողության ընթացքում Արշակ Սրբազանն անդրադարձ կատարեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհրդին` ի մասնավորի նշելով. «Քրիստոսի հարությունը վեմն է մեր հավատքի: Առանց Հարության հրաշքի չէր կարող իմաստ ստանալ Քրիստոսի զոհաբերությունը՝ Նրա չարչարանքները, Նրա խաչելությունն ու Նրա մահը: Մթագնած երկնքում բոցավառվող արևի պես է ճառագայթում «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը՝ բարի լուրը, որ դարեր շարունակ վերափոխում է մարդկության կյանքը:

Քրիստոսի անձնուրաց հետևորդ, հեթանոսաց առաքյալ Պողոսը, առանց երկիմաստության, բովանդակազուրկ է համարում քրիստոնեական հավատքը՝ առանց Հարության հրաշքի ճանաչման: «Եթե Քրիստոս հարություն չի առել, – ասում է նա,- ապա ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է նաև ձեր հավատքը» (Ա Կորնթ. ԺԵ 14)»: Խորապես հավատալով Քրիստոսի հարությանը և դրանով մեր փրկությանը՝ նա գոչում է. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55)»:

Ապա Սրբազան Հայրը, անդրադառնալով Հարության նկատմամբ թերահավատություն և մերժողական վերաբերմունք ցույց տվող մարդկային մտածումներին, տրամախոհական խոսույթի միջոցով ի դերև մատնեց դրանց գոյության հիմքերը՝ ընդգծելով. «Այո՛, քրիստոնյաներն աներկբա հավատում են, որ Քրիստոս հարություն է առել: Հավատում են, որ Քրիստոսի հարությունը ոչ միայն միստիկական, այլև պատմական իրողություն է: Հավատում են, որ Քրիստոս, հարություն առնելով, մարդկանց ևս հարություն առնելու շնորհը պարգևեց. «Ես եմ հարությունը և կյանքը, – ասում է Նա, – եթե մեկը հավատա ինձ, անգամ եթե մեռնի՝ կապրի» (Հովհ. ԺԱ 25)»։

Իր խոսքում Արշակ Սրբազանը նաև անդրադարձ կատարեց վերջին տարում Հայոց աշխարհին պատուհասած պատերազմին՝ նշելով. «Այսօր հազարավոր նվիրական զոհերի գերեզմանների առջև, անվերականգնելի կորուստների ցավերով համակված, ինչպե՞ս ձայնակից լինենք Պողոս առաքյալին և ասենք. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը»:

Մեր երազանքները խորտակված են թվում, ապրածն՝ իմաստազրկված, հազարավոր ընտանիքներ՝ սրտաբեկված, անհուսությամբ մշուշված է ապագան և, կարծեք թե, կյանքը վերածվել է անԶատիկ մի պահեցողության: Ինչպե՞ս, ինչպե՞ս ճեղքել մշուշոտ խավարը։ Գիշերը ցերեկ է դառնում, բայց մեր գիշերվա վախճանը, թվում է, չկա: Մոռացե՞լ է մեզ արդյոք Աստված, թողել բախտի քմահաճույքի՞ն, թե՞ ժամանակ չունենք մենք Աստծո համար: «Արդ, – ասում է Պողոս առաքյալը, – հեռացրե՛ք ձեզանից հին մարդուն և նո՛ր մարդ դարձեք»: Փրկչի Հարությանը հավատացող «նոր մարդուն» խորթ են նյութապաշտությունն ու եսասիրությունը: Նա ժամանակը չափում է հավերժության կշիռքով, աղետն ու հիվանդությունը նրա համար փորձություն են, իսկ ձախորդությունը՝ փորձառություն՝ նոր հաջողության ձգտելու համար:

Արդ, լինենք Հարության հանդեպ անշրջելի հավատքով զինված «նոր մարդ» ՝ երկինք ուղղված վճիտ հայացքով, ապագայի հանդեպ վստահությամբ և խավարի դեմ մաքառելու վճռականությամբ»:

Սրբազան Հայրը, դիմելով ներկաներին, հորդորեց հարության ուրախությանը՝ ժամանակավորից մեկնել դեպի հավիտենականը, հարության հավատքով միավորվել, միանալ ու համերաշխվել՝ ձերբազատվել ամեն ատելությունից, թշնամանքից, անձնապաշտությունից:

Իր քարոզի ավարտին Արշակ Սրբազանը ևս մեկ անգամ աղոթք վերառաքեց Հարություն առած Փրկչին՝ հայցելով, որ Նա մխիթարության բյուր շնորհներով սփոփանք բերի մեր ժողովրդի զավակներին, ամոքի վշտացյալների վերքերը, հուսալքվածներին՝ հույս, տկարներին՝ ամրություն, հիվանդներին առողջություն շնորհի և առատաբաշխ Իր օրհնության ներքո խաղաղություն ու բարօրություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու մեր ժողովրդին։

Հավարտ Պատարագի Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց հարկերից ներս տանել Հարուցյալ Աստվածորդու կենարար լույսը:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը և ՀՀ նախագահը մեկտեղվեցին Վեհարանում, ուր, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք: