Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Քաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Խայտառակ պատմություն՝ գերիների վերադարձի ցավոտ հարցի շուրջ

Ավելին այստեղ

Հայ ռազմագերիների վերադարձի շատ նուրբ ու զգայուն թեման ՀՀ իշխանությունների ջանքերով վերածվեց լուրջ քաղաքական սկանդալի, վերջում՝ խայտառակության՝ զբաղեցնելով տարածաշրջանային մամուլի գլխավոր էջերը: Չգիտես՝ ինչ պայմանավորվածություններից հետո, կամ, ինչպես հետո պարզվեց, դրանց բացակայության պայմաններում ՀՀ իշխանություններն ապրիլի 8-ի երեկոյան հայտարարեցին Ադրբեջանից հայ ռազմագերիների հնարավոր վերադարձի մասին: Թե ինչ պետք է տեղի ունենար նման հայտարարությունից հետո, պարզ էր՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, ինչպես նաև անհետ կորածների հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում՝ հույս ունենալով վերադարձածների շարքում տեսնել իրենց հարազատին, սակայն պարզվեց, որ ռուսական ինքնաթիռն «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել դատարկ՝ առանց ռազմագերիների: Ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Այս ամենին որոշակի երանգ հաղորդեց այն հանգամանքը, որ գերիների վերադարձի հետ կապված խառնաշփոթը տեղի է ունենում Փաշինյան-Պուտին, Պուտին-Ալիև բանակցություններից հետո՝ տպավորություն ստեղծելով, թե հայկական կողմը Ռուսաստանին դիմել է գերիների վերադարձը կազմակերպելու խնդրանքով, իսկ ռուսական կողմը չի կարողացել պատշաճ իրականացնել իր միջնորդական ջանքերը: Այս տպավորությունը փորձեցին ամրապնդել իշխանական և իշխանամետ որոշ գործիչներ՝ խոսելով այն մասին, որ գերիներին վերադարձնելու հարցում խնդիրներ են առաջացել, որի պատճառով էլ Մուրադովն իբրև թե Բաքվից վերադարձել է ձեռնունայն:

Իրենց հերթին՝ այս թեմային միացան իշխանամետ վերլուծաբաններն ու պրոպագանդիստները՝ թիրախավորելով Ռուսաստանին, որպես միջնորդ, և այս անգամ՝ նաև Ռուստամ Մուրադովին: Միակ պաշտոնական պարզաբանումը ՀՀ-ում հնչեց Տիգրան Ավինյանի գրասենյակից. «Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»։

Ըստ նրա, բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունեն, որ ադրբեջանական կողմը, ի վերջո, կհարգի ստորագրված հայտարարությունը: Ավինյանին հաջորդեց Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի պարզաբանումը՝ գերիների հարցը լուծված է, Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն:

Գերիների չստացված վերադարձի տխուր պատմության ամենաուշագրավ հատվածներից մեկը, սակայն ոչ վերջինը, այն է, որ գեներալ Ռուստամ Մուրադովը չլռեց. ««Հրապարակի» թղթակցի հետ զրույցում Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուրադովը նշել է, որ ՀՀ պաշտոնյաների արածը կեղծ պրովոկացիա է: «Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- ասել էր Մուրադովը՝ շարունակելով պարզաբանել, որ գերիների վերադարձ ծրագրված չի եղել այդ այցի շրջանակում:

Նրա խոսքով, եղել է սովորական, պարզ աշխատանքային այց: Ավելի վաղ նույնիսկ Արթիկի փոխքաղաքապետ, Արցախի նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն էր նաև ասել, որ գերիների վերադարձ նախատեսված չի եղել: Եվ մինչ այս պահն իշխանությունից «չի հաջողվում» պարզել, թե ինչո՞ւ տարածվեց այդ տեղեկությունը, ինչի՞ հիման վրա և ի՞նչ նպատակներով, որը ևս մեկ անգամ «աղ լցրեց» անհետ կորածների հարազատների վերքերին, է՛լ ավելի անկայունացրեց երկրում տիրող իրավիճակը, թիրախավորեց Ռուսաստանին ու խաղաղապահ առաքելության հրամանատար Մուրադովին: Այս ամենի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատներն արգելափակել են ՀՀ ՊՆ բոլոր մուտքերն այն դեպքում, երբ գերիների հարցով կոնկրետ զբաղվում է Կառավարության ղեկավարը:

Եվ այս պատմության վերջին «ակորդն» ապրիլի 9-ի աշխատանքային օրվա ավարտին հնչեցրեց Ալեն Սիմոնյանը. ՀՀ իշխանություններն իրենց ոճին համապատասխան սկսեցին հերքել իրենք իրենց: Այս իշխանությունները նույնիսկ ամենացավալի հարցն առանց խղճի խայթի վերածում են խայտառակության՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ իրականում գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել: «Մենք հույս ենք փայփայել, որ երեկ, ինչպես և ամեն օր սպասում ենք, որ ինքնաթիռով մեր գերիները կվերադառնան, բայց պետք է նշեմ՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարություն չի եղել»,- նշել է Սիմոնյանը, թեև ապրիլի 8-ի երեկոյան Մանե Գևորգյանն էր տարածել տեղեկատվությունը, ապա Տիգրան Ավինյանի գրասենյակն էր արձագանքել, որի հետևանքով զարգացավ այս խայտառակ պատմությունը:

«168 Ժամ»-ի հետ զրույցում (մինչ Ալեն Սիմոնյանի պարզաբանումը.- Ա.Մ.) ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ սա շատ առեղծվածային պատմություն է, Մոսկվայում չեն կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ավելին՝ խնդրահարույց է նաև այն, որ պահվում են ռազմագերիները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Ըստ նրա, ադրբեջանական կողմն ամենայն հավանականությամբ ցանկանում է ռազմագերիներին փոխանակել ինչ-որ բանի դիմաց:

«Սակայն թե ինչով՝ ինձ համար հասկանալի չէ: Կա ստորագրված հայտարարություն, սկսվել են լուրջ բանակցություններ, և դրանք չեն կարող արդյունավետ ու համապարփակ լինել, եթե խոչընդոտները վերացած չեն, որոնցից մեկն այս հարցն է: Ադրբեջանը հայտարարում է, որ կողմ է, Երևանը՝ ևս, ինչո՞ւ թեման եկավ, դեմ առավ գերիների հարցին ու կանգնեց, սա ինտրիգ է, որը մենք ևս չենք կարողանում հասկանալ»,- ասաց նա:

Ընդհանրապես, Տարասովի խոսքով, եթե Պուտինն անձամբ որևէ թեմայի միջամտում է, և դա տարաձայնություններ է ստեղծում, դա անպայմանորեն պարզվում է, ինչպես այս դեպքում, երբ պարզվեց, որ չկար նման պայմանավորվածություն, ինչպես Մուրադովն է պնդել:

«Պարզվեց, որ այցի շրջանակում չի նախատեսվել նման բան: Պատմությունը չափազանց առեղծվածային է, ես կարող եմ շատ բաներ մտածել, բայց վարկածները, թե ինչ է տեղի ունենում՝ չափազանց շատ կարող են լինել, չեմ ուզում դրանցով զբաղվել: Բայց մենք ևս դեռ զարմանում ենք»,- ասաց նա:
Տարասովի դիտարկմամբ՝ Ռուսաստանից ակնկալիքները պետք է ադեկվատ լինեն, Ռուսաստանն այդ հայտարարության մասնակիցն է, երաշխավորը չէ և կողմերի հետ վարում է հավասարազոր բանակցություններ: «Չկան հստակ կանոններ, որ Մոսկվան ցանկանա, և Բաքուն կիրականացնի, քանի որ Բաքուն ինչ-որ բաներ է ակնկալում: Կան որոշակի հանգամանքներ, որոնց մասին մենք տեղյակ չենք, քանի որ դրանք հրապարակային չեն»,- ասաց նա:

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, թյուրըմբռնում է տեղի ունեցել գերիների վերադարձի հարցում: Որքան էլ որ ցավալի է, նրա խոսքով, գերիների վերադարձի հարցը նման դեպքերում շատ երկարաձգվում է, քաղաքական առևտուրների առարկա դառնում: «Այս ամենը ես կվերագրեի հենց դրան: Պարզ է, որ սեղանին կարևոր հարցեր են քննարկվում, կան մեծ շահեր, և յուրաքանչյուր կողմ օգտագործում է իր ձեռքի տակ եղած լծակները: Գերիները կվերադարձվեն, սակայն երբ, ինչ պայմաններով՝ դա արդեն երկար կարող ենք քննարկել»,- ասաց նա: