«Գենոցիդ» ասեցին, իսկ հիմա ԱՄՆ-ը մեր «քթերից է բերելու»
Բայդենի ապրիլի 24-ի ուղերձից հետո ոգևորված հայ ժողովրդի համար արդեն «սառը ցնցուղի» շրջանը կարելի է բացված համարել: Պարզ էր, որ Ադրբեջանի նախագահը ամենացավոտն ու ջղաձիգն է ընդունելու Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության գործածումն իր ուղերձում: Ու հիմա ամերիկյան վարչակազմը ոչ միայն զբաղված է Անկարային հանգստացնելով, թե Վաշինգտոնը չի մեղադրել Թուրքիային, այլ միայն պատմական փաստ է արձանագրել, այլև, պարզվում է Ադրբեջանին էլ են սիրաշահում:
Հիշեցնենք, որ Ալիևը մտահոգություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին Բայդենի հայտարարության կապակցությամբ: Ալիևը նշել է, թե Թուրքիան Ադրբեջանի մոտ բարեկամն է և դաշնակիցը և հետպատերազմական շրջանում կարևոր ու դրական դեր է խաղում տարածաշրջանում, հետևաբար ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունը Ադրբեջանի ղեկավարությունը և երկրի հանրությունն անհանգստությամբ են ընդունել:
Ու հանկարծ, տեղեկատվություն է գալիս, որ Բլինքենն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ը 2021թ. ժամանակավոր կդադարեցնի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման գործունեությունը:
Բացի այդ, Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Ալիևը կարևորել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը և քննարկել մի շարք հարցեր: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից:
Այնուհետև, ԱՄՆ պետքարտուղարը հարկ է համարել, պարզաբանել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը: Բլինքենը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ հղել է այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը։ Նա օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ շեշտել է, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին շրջանի իրադարձությունները: «Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել»,- ասել է Բլինքենը, ապա շարունակել,- Կարևոր է նաև նշել, որ նախագահն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպելու հնարավորությանը: Կան բազմաթիվ խնդիրներ և ոլորտներ, որոնց շուրջ մենք սերտ համագործակցում ենք միասին»:
Պետքարտուղարը շեշտել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում: Հետևաբար կողմերը հանդես են գալիս որպես գործընկերներ գլոբալ և ռեգիոնալ ընդհանուր շահերի հարցում։ Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցին, Բլինքենն ասել է. «Ապագայում նաև շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները խուսափեն ռուսական զենքի հետագա գնումից, ներառյալ լրացուցիչ C-400-ները»:
Այսինքն, ինչ է ստացվում, ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին... Հիշեցնենք, որ երկու տասնամյակ առաջ ընդունված «Ազատության աջակցության ակտ»-ով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել:
Սակայն, ԱՄՆ նախագահը լիազորված է շրջանցել օրենքը և աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, և յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ ամիսներին շրջանցում է այդ օրենքը՝ սկսած 2001 թվականից, ու հիմա Բայդենը խոստացել էր վերանայել այս օգնությունը, իսկ մերոնք «մատը մատին չեն տվել այս ուղղությամբ»:
Ուրեմն, Հայաստանում ԱՄՆ դեսպանը Հայաստանի հասարակությանն ասում է, որ՝ ԱՄՆ-ն չի կարող Հայաստանին զենք վաճառել, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանին զենք կվաճառե՞ն:
Ո՞ւմ դեմ... Որ ամերիկյան զենքով նորից հայերի դեմ պատերազմ սկսի՞ թուրք-ադրբեջանական տանդեմը, եթե հանկարծ Սյունիքը խլել չստացվի...
Սա է՞ր «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու ամերիկյան վարչակազմի գինը... Մեզ ապրիլի 24-ին «կարկանդակ» նետեցին, իսկ շուտով ամերիկյան «մտրակը» կկիրառե՞ն:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...