Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Սկանդալային խոստովանություն Մոսկվայից. Կրեմլում զգացել են Հայաստանի մտրակի ուժը

  Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման Կրեմլի արձագանքը, ավելի ճիշտ շփոթմունքը վեր է ածվել տրագիկոմեդիայի: Կրեմլի խոսնակը նախ հայտարարեց, որ դա ԱՄՆ ներքին գործն է, ապա հայտարարեց, թե դա «Վաշինգտոնի կողմից սիրված մտրակի եւ բլիթի խաղ է: Դա հայ ժողովրդի հանդեպ կարեկցանք հայտնելու ցանկություն չէ, ոչ էլ Օսմանյան կայսրության եւ Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն»: Այսպիսով, Կրեմլը փաստորեն պաշտոնապես ժխտեց Հայոց ցեղասպանությունը:

Թուրքերի հետ համատեղ ներկայում Հայաստանի դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնող Կրեմլը անկեղծորեն խոստովանում է իր իրական դիրքորոշումը: Մյուս կողմից, քանի որ իր գործողությունները Կրեմլը փորձում է արդարացնել «ամերիկյան դավադրությամբ» եւ թուրքերի հետ համատեղ հակաարեւմտյան կուրսով, Բայդենի որոշումը Մոսկվային ու այս թեմայով երեւանյան նրա սազանդարներին զրկում է այս փաստարկից եւս: Պուտինի խոսնակի հայտարարություններին արձագանքը ռուսական մամուլում ուշագրավ էր: Պեսկովի հայտարարությունը նախ ներկայացրին որպես Պուտինի կարծիք, իսկ արձագանքից հետո ապահովագրեցին «սեփական կարծիքով». ռուս ընթերցողի համար գործն արված է՝ Պուտինն ատում է հայերին ու սիրում թուրքերին: Պարզ է, որ ինչպես Պուտինն է մի առիթով ասել՝ «երբեմն քամի անող» Պեսկովը արտահայտել է հենց Կրեմլի դիրքորոշումը: Պուտինը 20 տարի չի արտաբերել ցեղասպանություն բառը, իսկ Բայդենի որոշման նախօրեին Մոսկվան Անկարային «մատակարարել» էր հակափաստարկներ, որոնք թուրքական կողմը ներկայացրել էր Բայդենի վարչակազմին: Այդ 4 կետերի հանրագումարը հենց Պեսկովի հայտարարությունն է: Սակայն ռուսական մամուլում հրապարակված արձագանքներում առավել ուշագրավն այն է, որ Պեսկովը ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշումը որակել է որպես բլիթ Հայաստանի համար: Հարց է առաջանում՝ իսկ մտրակն ում համար է․ ամերիկյան մտրակի հասցեատերը «Ֆրեյդով» կամ էլ գիտակցաբար Կրեմլում շատ լավ հասկացել են՝ դա ռուս-թուրքական տանդեմն է ռուսական «գերակայությամբ», որը Հայաստանի դեմ իրագործում է մասնատման ու ինքնիշխանության վերացման ծրագիրը: Բայդենի որոշումից հետո ամերիկյան պաշտոնական հայտարարություններում հստակ խոսվում էր Հայաստանի ինքնիշխանության, ամբողջության եւ մասնավորապես Սյունիքի մարզի մասին: Բայդենի որոշումը մտրակ էլ չէ, այլ ավելի ծանր բան, եւ Կրեմլում դա զգացել են:

 

ավելին