2021թվականի ապրիլ ամիսը եւս առանձնանում է դրական ցուցանիշով
2021թվականի ապրիլ ամիսը եւս առանձնանում է դրական ցուցանիշով: Այս մասին այսօր՝ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Ըստ նախագահի 2021 թվականի 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերի քանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 4000-ով՝ դառնալով մոտ 626000, ավելացել է նաև ընդհանուր աշխատավարձի ֆոնդը՝ կազմելով մոտ 133 մլրդ, ավել է հավաքագրվել նաև եկամտային հարկը՝ ավելի քան 28 մլրդ, ինչպես նաև միջին աշխատավարձը՝ ավելի քան 212 հազար դրամ։ Էդվարդ Հովհաննիսյանը այս ցուցանիշները համեմատել է նաև 2019 թվականի հետ և արձանագրել, որ 2019 թվականի համեմատ 2021 թվականին մենք ունենք 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերի 34000 դրական տարբերություն և մյուս բոլոր ցուցանիշներով այդ տարբերությունները 2021 թվականին եղել են դրական։
ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում ևս կիսվել է այս ցուցանիշով։
Ըստ պատգամավորի 2021թ. ապրիլին ՊԵԿ-ն արձանագրել է 626414 աշխատատեղ, որոնց ընդհանուր եկամուտը/հարկման բազան կազմել է 133.2 մլրդ դրամ։ 2020թ. ապրիլի համեմատ (երբ աշխատաշուկան կորոնավիրուսի ու լոկդաունի հետևանքով շատ խորը անկում գրանցեց) աշխատատեղերն աճել են` 78676-ով, իսկ եկամուտը` 21.5 մլրդ դրամով։
Պատգամավորը նշել է նաև, որ աճը գրանցվել է ոչ միայն 2020 թվականի համեմատ, երբ Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարված կորոնավիրուսի պատճառով, այն նաև ոչ կորոնավիրուսային՝ 2019թ. ապրիլի համեմատ աշխատատեղերն աճել են` 33824-ով, իսկ եկամուտը՝ 22.8 մլրդ դրամով։
| Աշխատատեղ | Հարկման բազա,մլրդ դրամ | Միջինում մեկ աշխատողի աշխատավարձ,հզր դրամ | |
| 2019 ապրիլ | 592 590 | 110,3 | 186,2 |
| 2020 ապրիլ | 547 738 | 111,7 | 203,9 |
| 2021 ապրիլ | 626 414 | 133,2 | 22,7 |
Սոնա Գիշյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»