Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերել
Հասարակություն

Առաջին դասարանցիների ընդունելության նոր կարգի նախնական արդյունքները. դպրոցները բեռնաթափվում են

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունեկության գործընթացի կարևոր բաղադրիչ է երեխաների տվյալները նախապես ստուգելը: Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանընշեց, որ տվյալները ստուգելու հաջորդ փուլն արդեն երեխաներին գրանցելն է:

Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։

«Երեխայի, ծնողների տվյալները նախապես չստուգելու պարագայում, բուն գրանցման օրը կարող են խնդիրներ լինել: Օրինակ՝ պարզվի, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չէ: Այդ պարագայում համակարգը չի կարող գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չտա գրանցվել: Տվյալները ստուգելու խնդիրը դրվել է այն նպատակով, որ զերծ մնանք չարաշահումներից»,- ասաց Արտակ Պողոսյանը:

Արտակ Պողոսյանը հավաստիացնում է, որ թե տվյալների ստուգման, թե հայտագրվելու կայքերն անխափան աշխատել են, որևէ խնդիր չի եղել: Նա նկատեց, որ նախորդ տարի եղել են դպրոցներ, որտեղ 40 վայրկյան անց արդեն տեղերը սպառվել էին: Այդ հսկայական հոսքի դեպքում գրանցման կայքն աշխատել է առանց խոչընդոտների:

Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը դիմեց նման լուծման: Արտակ Պոսոսյանի խոսքով, նման գործընթացի նպատակը եղել է տարիներով ուսումնասիրված խնդրի լուծման անհրաժեշտությունը: Նախ՝ այս համակարգով չկա որևէ միջանձնային հարաբերությունների պատճառով  ծնողին մերժելու հանգամանք:

Նախկինում ծնողը գնում էր դպրոց, որտեղ իրեն ասվում էր, թե տեղ չկա երեխային ընդունելու համար: Հարց է, իրապե՞ս տեղ չկար, թե այդպես ասվում էր այլ ծանոթների երեխաներին տեղավորելու համար: Հիմա այս համակարգով ծնողը պարզ տեսնում է, թե որտեղ տեղ կա, որտեղ՝ ոչ:

Դրանից բացի, լինում էին դեպքեր, երբ դպրոցները լիցենզիայով սահմանված քանակից ավելի երեխաներ էին ընդունում: Այս համակարգը հնարավորություն չի տալիս ի սկզբանե խախտել լիցենզավորմանը կարգը:

Արտակ Պողոսյանը նկատեց, որ առաջին դասարանցիների ընդունելության այս նոր տարբերակն արդեն արդյունքներ է տալիս: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևան քաղաքում կամ մյուս քաղաքային դպրոցներում կա գերծանրաբեռնված դպրոցների որոշակի բեռնաթափում:

 ավելին