Յունիբանկը և Visa-ն քարտապաններին նվիրում են երկօրյա արձակուրդ
Յունիբանկը Visa- ի հետ համատեղ սկսել է նոր արշավ, որի շրջանակներում Visa NON Cash քարտապաններին հնարավորություն է ընձեռել նվեր ստանալ երկօրյա ուղևորություն երկու անձի համար Հայաստանում: «Հանգստացի՛ր Յունիբանկի և Visa-ի հետ» արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է անկանխիկ վճարումներ կատարել Visa NON Cash վարկային քարտով Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի և ծառայությունների մատուցման կետերում՝ խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, դեղատներում, հյուրանոցներում և այլն: Ամսական ամենաշատ գումարի վճարումներ կատարած երկու մասնակիցներին բանկն ու Visa-ն կնվիրեն երկօրյա ուղևորություն երկու անձի համար հայաստանյան հարմարավետ հյուրանոցներից մեկում:Արշավն կիրականացվի մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը:
«Մենք Հայաստանում ակտիվորեն զարգացնում ենք անկանխիկ վճարումները՝ որպես հարմարավետ ու անվտանգ այլընտրանք մեր հաճախորդների համար: Մենք ձգտում ենք, որպեսզի մեր քարտերով հնարավոր լինի գործարքներ կատարել ամենուր: Քարտերով անկանխիկ վճարումներ կատարելը խրախուսելու համար Visa-ի հետ որոշեցինք իրականացնել այս արշավը և աջակցել մեր հաճախորդներին», - ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
Յունիբանկը թողարկել է ավելի քան 400 000 քարտ, որից 170 000-ը` Visa: Բանկի ենթակառուցվածքը ներառում է 113 բանկոմատ և 141 վճարային տերմինալ: Այսօր ամենապահանջվածներից են Visa payWave անհպում քարտերը, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Յունիբանկի քարտապանները նաև կարող են օգտվել UniMobile բջջային հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից:
«Հայաստանում Visa քարտապաններն ամեն օր կատարում են մեծ թվով գնումներ: Մեր համատեղ արշավի նպատակը ցույց տալն է , որ անկանխիկ վճարումները ոչ միայն հեշտ են և հարմար, այլ նաև՝ շահավետ են: Մենք բարձր ենք գնահատում Visa քարտապանների և մեր գործընկեր՝ Յունիբանկի լոյալությունը և ցանկանում ենք Visa –ի հետ վճարումներն ավելի հաճելի դարձնել բանկի հաճախորդների համար՝ նվիրելով նրանց հանգստյան փաթեթ», - նշում է Visa-ի Կովկասյան տարածաշրջանի տարածաշրջանային մենեջեր Քրիստինա Դորոշը:
Հիշեցնենք, որ 2020 թ.-ին Յունիբանկն արժանացավ Visa-ի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց