ԱՄՆ նախագահի վարչակազմը Հայաստանին 24.005.000 դոլարի չափով օգնության փաթեթ է առաջարկում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24.005.000 դոլարի չափով օգնության փաթեթ է առաջարկում։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Փաթեթից 23 մլն 405 հազար դոլար աջակցությունը առաջարկվում է որպես օտարերկրյա օգնություն, իսկ 600 հազար դոլարը որպես ռազմական օգնություն։
ԱՄՆ կոնգրեսի սենատորների և ներկայացուցիչների պալատի անդամները բազմիցս կոչ են արել վարչակազմին 100. 000. 000 ԱՄՆ դոլարի չափով օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեն, որը նախատեսված է Արցախում և Հայաստանում հումանիտար ճգնաժամի լուծման համար, շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով հազարավոր տեղահանվածները։
Համբարյանը նշել է նաև, որ ԱՄՆ կառավարությունը նավթով հարուստ Ադրբեջանին 120. 000.000 ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու համար միջոցներ գտել են։
«Այդուհանդերձ որոշ չափով գումար էլ առաջարկում է ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է սահմանի իրավունքը` զրոյացնելով ԱՄՆ-ի կողմից Բաքվին զենքի և օգնության տրամադրումը և մեծացնի ԱՄՆ օգնության փաթեթն Արցախին և Հայաստանին»,- ասել է Համբարյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց