IDBank-ի ֆինանսավորմամբ հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվել
IDBank-ը հունիսի 1-ին տոն է պարգևել Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Կարմիր գյուղ, Սարուշեն, Կարմիր Շուկա, Խերխան, Քարահունջ գյուղերից 220 երեխայի համար կազմակերպվել է այց Ստեփանակերտ, որտեղ փոքրիկները Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մանկական ներկայացում են դիտել։ Այնուհետև երեխաները անակնկալ նվերներ են ստացել։
Ծրագիրն իրականացվել է IDBank-ի ֆինանսավորմամբ։ Նախաձեռնությունը պատերազմից հետո Սարուշենում հաստատված Վաչե Վարդանյանինն է, ում խոսքով պատերազմից հետո երեխաներն աջակցության կարիք ունեն։ «Ի սկզբանե նախատեսված էր անակնկալ մատուցել 100 երեխայի, սակայն աստիճանաբար սկսեցին դիմել տարբեր գյուղերից, և արդյունքում IDBank-ը 200-ից ավել երեխաների տոն պարգևեց։ Հատկանշական է, որ իմ ֆեյսբուքյան գրառումից րոպեներ անց արձագանքեցին IDBank-ի աշխատակիցները։ Որքանով տեղյակ եմ, բարեգործական միջոցառմանը մասնակցել է ինչպես Բանկի անձնակազմը, այնպես էլ Բանկը»,- ասել է Վաչե Վարդանյանը։
IDBank-ի ֆինանսավորմամբ մյուս միջոցառումը կրկին Արցախում է մեկնարկել, սակայն շարունակվելու է նաև Սյունիքում։ «Երգով ու սիրով» խորագրի ներքո անցկացվող «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ն անցկացվող փառատոնը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի փոքրի երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի կողմից։ Ծրագիրն ընդգրկում է Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների և հարակից Խնձորեսկ և Շինուհայր գյուղերի, Ստեփանակերտի և Մարտունու գործող երգչախմբերի երեխաներին։
«Որոշեցինք նախաձեռնել այս փառատոնն ի հեճուկս բոլոր դժվարությունների, նաև՝ շնորհիվ նման միջոցառումների կարևորությունը գիտակցող կազմակերպությունների, ինչպիսին IDBank-ն է։ Բիզնեսի դերն ընդհանրապես շատ մեծ է մշակույթի, գիտության, կրթության զարգացման գործում։ Երգով լինի, թե խոսքով, ուշադրությամբ, ջերմությամբ պիտի փորձենք ուժ ու հույս տալ մարդկանց, որոնք ծանրագույն օրեր են ապրել և ապրում», - նշել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։
Բանկում հայտնել են, որ նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ























Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց