Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Միջազգային

Ինչ շինություն է հայտնաբերվել Գառնիի ձորում

2019 թ. դաշտային հնագիտական-հետազոտական աշխատանքների ժամանակ Գառնի գյուղի տարածքում, հանրահայտ տաճարի ստորին մասում, Ազատ գետի կիրճում, ձորամիջյան ճանապարհի եզրին հայտնաբերվեցին անհայտ ծագմամբ սրբատաշ բազալտի մեծածավալ քարերից, չոր շարվածքով կառուցված շինության հետքեր: Պահպանվել է ընդամենը շարվածքի մի փոքր հատված (4,0 մ երկարությամբ և 2,5 մ բարձրությամբ), իսկ մնացած մասը ջրագծի անցկացման պատճառով լցված է հողալիցքով: Այս մասին գրում qahana.am-ը:

Նախնական գնահատականն այնպիսին է, որ այն ժամանակակից պետք է լինի Գառնիի ամրոցի շինությանը, քանի որ շարվածքն ու քարերը նույնատիպ են: Ենթադրվում է, որ սկզբնապես՝ դեռևս վաղ միջնադարում, շինությունը ծառայել է որպես անցակետ-պահակակետ՝ գյուղ մտնող ձորամիջյան ճանապարհին: Գառնին, լինելով արքունական կալվածք, բնական է, որ պաշտպանված էր բոլոր կողմերից և ուներ անցակետեր:

Հետագայում՝ 8-րդ դարի առաջին քառորդում, կարծում ենք, որ շինությունը վերանորոգումից հետո վերածվել է երաժշտական դպրոցի, երբ այստեղ է տեղափոխվել Սահակդուխտ կույսը: Վերջինս, հասած տեղեկություններով, առաջին կին բանաստեղծուհին է, երաժշտության առաջին ուսուցչուհին ու կին երաժիշտը: Նա ոչ միայն շարականների տեքստերն ու եղանակներն է գրել, այլև դրանք սովորեցրել է աշակերտներին: Նրա մասին, ցավոք, քիչ տեղեկություններ կան, նրան հիշատակում է միայն 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը:

Սահակդուխտը եղել է Դվինի կաթողիկոսարանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագերեց Սահակի դուստրը, նշանավոր գիտնական, շարականագիր Ստեփանոս Սյունեցու քույրը։ Նրանք՝ քույր և եղբայր, կանոնավոր կրթություն են ստացել և սերտ կապեր ունեցել կաթողիկոսարանի հետ: Անշուշտ, Սահակդուխտը նախնական ուսումը ստացել էր հորից և ավագ եղբորից: Վերջինս «կարգում և շարում» էր շարականները, կարգավորում էր ժամակարգությունը, դասավորում հայ հին երաժշտության ձայներն ու եղանակները՝ հարստացնելով մեր հոգևոր երգը: Նա Սյունյաց և Մաքենյաց վարդապետարան կոչված բարձրագույն դպրոցներում սովորեցնում էր հայոց ախորժալուր եղանակները:

Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Սահակդուխտը մանուկ հասակից ստացել է «զվարս կուսութեան» և, առանձնանալով Գառնիի ձորի մի քարայրում, ապրել է ճգնակեցությամբ և այդտեղ էլ կնքել իր մահկանացուն: Պատմիչը, խոսելով Ստեփանոս Սյունեցու մասին, հաղորդում է հետևյալը. «Սա մի քույր ուներ, որ մանկությունից ընդունել էր կույսի վարքը, առանձնացել էր Գառնու ձորի մի քարայրում և կյանքն անցկացնում էր անտանելի ճգնակեցությամբ. նրա անունը Սահակդուխտ էր: Նա շատ հմուտ էր երաժշտության արվեստին, որը և սովորեցնում էր շատերին՝ վարագույրի տակ նստած, նաև ստեղծեց բազմաթիվ քաղցրեղանակ կցուրդներ ու մեղեդիներ, որոնցից մեկը նվիրված է սուրբ Մարիամին, որն իր անունով հորինեց»:

Ինչպես վերը նշվեց, Սահակդուխտը հորինել է հոգևոր երգեր՝ շարականներ, կցուրդներ և այլ «քաղցրեղանակ» մեղեդիներ ու Աստվածամորը ձոնված մի ակրոստիկոս aերգ, որտեղ Աստվածածնին անվանել է «հոգևոր անդաստան», «համապայծառ ծաղիկ», «հոգեհոս անձրև», «չկիզվող մորենի» և այլն:

Ղևոնդ Ալիշանը հրապարակել է այդ երգի առաջին տան մի տարբերակ, իսկ երգի ամբողջական բնագիրը հետագայում հայտնաբերել ու 1951 թ. «Հասկ» ամսագրում հրապարակել է եպիսկոպոս, բանասեր Նորայր Պողարյանը (Ծովական):

Այդ սքանչելի բանաստեղծությունը նա հայտնաբերել էր Անթիլիասի Մայր Աթոռի հմր.1741 ձեռագրում՝ գրված Աղթամարում, 1499 թ., որի գրիչը եղել է Մաթևոս կրոնավորը, Խոնձայի և Կարապետի որդին:

Սըրբուհի՛ Մարիամ,

Անապական տաճար

Եւ կենարար բանին ծընող և մա՛յր,

Օրհնեա՛լ ես դու ի կանայս,

Բերկրեալ Տիրամայր և Կո՛յս:

Սահակդուխտի մյուս ստեղծագործությունները հայտնի չեն։ Ենթադրվում է, որ մեզ հասած շարականների, հատկապես «մեծացուսցէ»-ների մի մասը նրա գրչի արգասիքն է։ Որոշ բանասերների կարծիքով՝ նրանն է նաև Վահան Գողթնացուն նվիրված հայտնի շարականը, որն ավանդաբար վերագրվել է վերջինիս քրոջը՝ Խոսրովիդուխտին։

Հետաքրքիր է, որ Սահակդուխտը աշակերտներին ուսուցանել է վարագույրի ետևում նստած։ Ինչո՞ւ. թողնենք ընթերցողների պատկերացումներին:

Կարծում ենք, որ Գառնիի ձորում հայտնաբերված շինության հատվածը ոչ այլ ինչ է, քան Սահակդուխտի երաժշտական դպրոցը, իսկ նրա կեցության քարանձավը այս շինությունից հեռու չէ, մոտ 100 մ արևմուտք, բարձր քարափների մեջ, որը դեռ այսօր էլ տեղացիները անվանում են «Ճգնավորի քարայր»:

Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ՝ Սահակդուխտը «մեռավ ու այնտեղ էլ թաղված է գերեզմանոցում, որից շատ բժշկություններ են լինում»: Այդ շինությունից ոչ հեռու, արևելյան մասում, կիրճի դարավանդներից մեկում Գառնիի հին գերեզմանոցներից մեկն է, որտեղ էլ հավանաբար հանգչում է մեծանուն երգահանի ու երգչուհու մարմինը:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող

 

ավելին