Պետությունը COVID-19-ի կանխարգելման, բուժման նպատակով ծախսել է ավելի քան 26 մլրդ դրամ
Պետությունը նախորդ տարի կանխարգելման միջոցառումների, բուժումն ապահովելու համար ծախսել է ավելի քան 26 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացնելիս:
«2020-ին 26 մլրդ 491 մլն 923 հազար դրամ ծախսվել է Covid-19-ի կանխարգելման միջոցառումների, բուժման ծախսերն ապահովելու համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Ավանեսյանը շեշտեց, որ կորոնավիրուսը շատ մեծ մարտահրավեր է, անգամ մեծ ֆինանսավորում ունեցող առողջապահական համակարգերն են կոլափսի ենթարկվել: Նա շնորհակալություն հայտնեց Կառավարությանը, որ համակարգը հզորացնելու համար նախարարության բոլոր առաջարկները, խնդրանքները պատշաճ ուշադրության է արժանացրել:
«Վերազինել, վերակառուցել ենք մարզային մեր բժշկական կազմակերպությունները, Երևան քաղաքի կազմակերպությունները»,- նշեց Ավանեսյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց