Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 3.2 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախագծի համար, որի նպատակն է օգնել Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին՝ հետկոնֆլիկտային վերականգնման հարցում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախագիծը, որը կօգնի Հայաստանի Հանրապետության առավել տուժած շրջաններին՝ հետկոնֆլիկտային վերականգնման հարցում: Այդ նպատակով բյուջեից հատկացվել է 3.2 մլն ԱՄՆ դոլար»,- ասված է դեսպանության հայտարարությունում:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արդեն պաշտոնապես տեղեկացրել է հայկական կողմին այս որոշման մասին:
Դեսպանությունից նշել են նաև, որ Ռուսաստանը համակարգված կերպով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի համապարփակ զարգացմանն ուղղված՝ ՄԱԿ-ի կառույցների նախաձեռնություններին:
Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման (այդ թվում՝ գյուղական և սահմանամերձ բնակավայրերին), հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության, աղետների կառավարման, էներգախնայողության ոլորտներում ծրագրերի իրականացման գործում նման աջակցության ընդհանուր ծավալը 2010 թվականից սկսած արդեն կազմել է շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց