Էրդողանը խաղից դուրս է թողել պետական կառույցներին
Թուրք հայտնի լրագրող, վերլուծաբան Մուրաթ Յեթքինն հերթական սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պետական կառույցների գործառույթները սահմանափակող կամ դրանք շրջանցելուն միտված քաղաքականությանը:
Յեթքինն իր այս պնդումը հիմնավորել է մի շարք օրինակներով՝ սկսելով հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին տարբեր առաջնորդների հետ Էրդողանի հանդիպումների կազմակերպման ձևից: Թուրք լրագրողը, հղում անելով ասուլիսում Էրդողանի այն խոսքերին, որոնցով վերջինը պատմում է իր հանդիպումների մասին, նշել է, որ Թուրքիայի նախագահը նախընտրում է ինքնուրույն հաղորդակցության մեջ մտնել այլ առաջնորդների հետ՝ անտեսելով դիվանագիտական մի շարք արարողակարգեր:
«Սա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հարաբերություններում էլ է երևում: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ Թուրքիային ամեն տեսակի վատություն արեց, սակայն Էրդողանը կարողացավ նրա հետ հարաբերությունները լավ ներկայացնել այն բանի շնորհիվ, որ կարողանում էր ամեն հարցով ԱՄՆ-ի նախագահի հետ ուղիղ կապ հաստատել: Այսպիսով, Թուրքիայի շահերի տեսանկյունից կառավարման հետ կապված մեծ թերություն է առաջ եկել: Կարծես՝ այլ երկրների ղեկավարներին ցանկանում է ասել, որ եթե Թուրքիայի պետական կառույցների հետ չլուծված հարցեր ունեն, ապա դրանք կարող եք լուծել ուղիղ իր մոտ գնալով»,- գրում է Յեթքինը:
Նա, առաջ անցնելով, նշում է, որ Էրդողանի՝ «կառույցները արանքից հանելու» մոտեցումը, որն արդեն մտասևեռման է վերածվում, տարածվում է ոչ միայն դիվանագիտության, այլև բոլոր ոլորտների վրա:
Թուրք վերլուծաբանի խոսքով այս գործընթացը սկսվել է 2018-ին Թուրքիայի՝ նախագահական համակարգի անցնելուց հետո:
Ըստ Յեթքինի՝ քանի որ Էրողանը որևէ կախվածություն չունի խորհրդարանից, դատարաններից ու նույնիսկ սահմանադրությունից, կարծում է, որ մյուս առաջնորդներն էլ նույնպես չպետք է այդ կառույցներից կախվածություն ունենան և հետևաբար նրանցից ևս անհատական մակարդակում կայացրած որոշումներ է սպասում:
Գալով Թուրքիայի ներքին կյանքում կառույցները խաղից դուրս թողնելու հետևանքներին՝ սյունակագիրը նշում է, որ գուցե դա օգնում է երբեմն անհարկի մրցույթների ու որոշ ներդրումների դեպքում, սակայն մնացած բոլոր առումներով վնասում է, քանի որ պետական կառույցները մի շարք ոլորտներում սկսել են նախկինից ավելի դանդաղ ու ծանր աշխատել:
«Բոլոր հարցերը, մինչև անգամ սովորական առօրյա գործերի լուծումը հանրապետության նախագահին կապելու հետևանքով մի շարք լուրջ ոլորտներում հնարավոր չի լինում որոշումներ կայացնել: Անկարայի կուլիսներում պնդում են, որ Էրդողանի սեղանին ստորագրմանը սպասող հազարավոր փաստաթղթեր կան»,- գրել է Յեթքինը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»