Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել
Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 34 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել․ տեղեկացնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։ Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 3943-ն է, որից 3527-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ bit.ly/38p9RIN։
Հիմնադրամի Կամուրջ ծրագրով հատուցվել են 1463 շահառուներ, ցանկին ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/3pMgWdV։
Հարկ ենք համարում շեշտել, որ Կամուրջ ծրագրում նշված թիվը իրենից ներկայացնում է այդ ծրագրով երբևէ հատուցում ստացած բոլոր շահառուների քանակը, մինչդեռ նույն ծրագրով ներկայումս իրականացվող հատուցումների քանակը նվազել է՝ 545-ն է։ Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների և Կամուրջ ծրագրի ներքո զինծառայողի կարգավիճակի փոփոխմամբ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1,2 կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ»
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Ավետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»