ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2021թ․ հուլիսի 1-ից մեկնարկում է «Ամառային ավանդ» ակցիան և առաջարկում է հաճախորդներին մինչև 2021թ․հուլիսի 31-ը ձևակերպել ՀՀ դրամով ավանդ՝ շահավետ պայմաններով:
Ավանդը ձևակերպվում է սկսած 50 հազ․ ՀՀ դրամ գումարից, 4.60%-ից մինչև 9.50%* տոկոսադրույքով՝ համալրման անսահմանափակ հնարավորությամբ և առանց ելքագրումների: Ավանդի տոկոսագումարների վճարումը նախատեսված է ժամկետի ավարտին:
«Ամառային» ավանդը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստանալ հաշվեգրված տոկոսների մի մասը՝ նույնիսկ վերջինիս վաղաժամկետ դադարեցման դեպքում: Սկսած ավանդի սպասարկման ժամկետի 91-րդ օրվանից՝ ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում տոկոսները պահպանվում են տվյալ ավանդատեսակի՝ համապատասխան ժամկետի համար գործող տոկոսադրույքից (-1%) տոկոսադրույքով:
Այսպիսով, «Ամառային» ավանդի շրջանակներում, եթե Ձեր ավանդը Բանկում սպասարկվում է 90 օր կամ ավելի, դուք հնարավորություն ունեք այն վաղաժամկետ դադարեցնել Ձեզ հարմար ցանկացած պահի՝ ընդ որում պահպանելով հաշվեգրված տոկոսների զգալի մասը:
Ավանդատուներին, ովքեր կնքել են 1 միլիոն ՀՀ դրամից ավելի գումարի չափով պայմանագիր, տրամադրվում են արտոնյալ պայմաններով պրոդուկտներ հաճախորդի ընտրությամբ՝ Mastercard Gold վճարային քարտ՝ ավանդի գործողության ընթացքում ամսական անվճար սպասարկման և Բանկի բանկոմատներից անվճար կանխիկացման հնարավորությամբ կամ պահատուփ ձևակերպելու հնարավորություն՝ Բանկում գործող սակագնից 30% զեղչի չափով (քանակը սահմանափակ է):
Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:
* Ավանդի տարեկան եկամտաբերությունը կազմում է 4.54% -ից մինչև 9.47%:
Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:
Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/promotion/aavandayin-akts-ia-amarhayin հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց