«Տելեկոմ Արմենիա»-ն Nokia-ի հետ համագործակցությամբ մեկնարկեց 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանցը»
Telecom Armenia-ն (ապրանքանիշը` Beeline) Դավթաշենում ավարտել է աշխարհի առաջադեմ NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց:
Ուրբաթ՝ հուլիսի 2-ին այդ մասին հայտարարեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Ապագայի ցանցի մեկնարկ»-ի ժամանակ:
«Այսօր մենք նոր էջ ենք բացում Հայաստանի կապի պատմության մեջ: Դավթաշենից մեկնարկել է ապագայի ցանցի կառուցումը, որը ոչ միայն միակն է տարածաշրջանում, այլ նաև եզակի է աշխարհում և ապահովում է ինտերնետի անգերազանցելի արագություն ու անվտանգություն: Վստահ եմ, որ շուտով այս ցանցի հնարավորությունները լիովին կփոխեն մեր պատկերացումը ինտերնետ ծառայությունների մասին», - նշեց Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Nokia Fixed Networks ընկերության նախագահ Սենդի Մոթլին նշեց. «Գերարագ լայնաշերտ ինտերնետը շատ կարևոր է պանդեմիայից հետո Եվրոպայի վերականգնման գործում: Եվ մենք այս հիանալի նախաձեռնության շրջանակում հպարտ ենք լինել «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր գործընկերն և երկիրը միավորել գերարագ լայնաշերտ կապով, որը թույն կտա տարատեսակ նոր ծառայություններ մատուցել, այդ թվում և տրամադրել բարձր մակարդակի բջջային կապ»:
NGN ցանցը ստորգետնյա հուսալի և անվտանգ ճանապարհով հասնում է մինչև Դավթաշեն վարչական շրջանի յուրաքանչյուր բազմաբնակարան շենք: Թաղամասի բնակարաններում հասանելի է առանձնացված օպտիկական մանրաթել (dark fiber), որը անմիջապես կկապի բաժանորդի սարքերը ընկերության սերվերների հետ: Իսկ հաճախորդի տանը Wi-Fi-ով նման մեծ արագություն ապահովելու համար ևս ընտրվել են ոլորտի առաջատար Nokia ընկերության սարքավորումները:
Nokia-ի 25G-PON լուծումը գործում է աշխարհում նորարական 25GS-PON տեխնոլոգիայի հիման վրա՝ Lightspan սարքերի, 25G/10G օպտիկական քարտերի ու մանրաթելային մոդեմների օգտագործմամբ:
«Բաժանորդների մեծ մասը կապի որակից բողոքում է Wi-Fi սարքերի անորակության պատճառով: Օպերատորները մեծամասամբ դա չեն համարում իրենց խնդիրը։ Մենք այդ խնդիրը մեզ վրա ենք վերցնում։ Այն բաժանորդները, որոնք կվստահեն մեզ և կօգտվեն մեր տրամադրած Nokia Beacon սարքավորումներից, այլևս այս խնդիրը չեն ունենա», - ասաց Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նոր NGN ցանցի հիման վրա Telecom Armenia-ն գործարկում է Cosmo սակագնային փաթեթներ, որոնք ներառում են տան գերարագ ինտերնետ, IPTV և բջջային կապ: Ստանալ տեղեկատվություն նոր փաթեթների և դրանց սակագների մասին կարելի է այստեղ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց