Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Կառավարությունն ընկել է հազիվ գոյատևող քաղաքացու և Հայաստանի՝ գահավիժող տնտեսության հետևից

Նաիրի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ այսուհետ բնակարանի ձեռքբերման ժամանակ հիպոտեկային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձ չի լինելու։
Իբրև հիմնավորում բերվեց, որ հնարավոր չի այդ բեռը սպասարկել։
Այսպես։
 
Պաշտոնական տվյալներով Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 201 հազ․ դրամ։
 
Երևան քաղաքում երիտասարդ ընտանիքի ապրելու համար անհրաժեշտ է նվազագույնը 70 քմ մակերեսով բնակարան՝ 3 փոքր սենյակ (1 ննջասենյակ ամուսիններին, 1 ննջասենյակ զավակներին, 1 հյուրասենյակ):
Երևան քաղաքում բնակարանի 1 քմ-ի արժեքը միջինում կազմում է 800 ԱՄՆ դոլար՝ 396 000 դրամ։
 
ԱՄՆ դոլարի անկայունության ռիսկերի մասին դեռևս չեմ խոսում։
Այսպիսով, 1 բնակարանի արժեքը կկազմի 70 * 396 000 = 27 720 000 դրամ։
Հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը տարեկան 13 տոկոս է, մարման միջին ժամկետը՝ 15 տարի։
 
Ըստ Անուիտետի, հաշվարկված ամսական վարկի մարումը կլինի 350 000 դրամ, որից սկբնական ամիսների տոկոսը կլինի 300 000 դրամ, մայր գումարը՝ 50 000 դրամ։ 15 տարի հետո վարկի մարման գրաֆիկով սահմանված մարումների համար անհրաժեշտ կլինի 63 130 000 դրամ, որից մայր գումար – 27 720 000 դրամ, տոկոս – 35 410 000 դրամ։
Դիցուկ վերոնշյալ երիտասրարդ ընտանիքում ամուսինները վաստակում են միջինից բարձր եկամուտ՝ միասին 500 000 դրամ։ Նրանց ամսական եկամտային հարկը նվազած վերջնական տոկոսադրույքով կկազմի 100 000 դրամ։ 15 տարվա ընթացքում պետական բյուջեից փոխհատուցում կստանան 100 000 * 180 ամիս = 18 000 000 դրամ։
Այդ մեկ բնակարանի վաճառքից պետական բյուջե վճարվելու է Ավելացված արժեքի հարկ 27 720 000 * 16,67% = 4 620 924 դրամի չափով։
 
50 տոկոս շահութաբերության դեպքում Շահութահարկ վճարվելու է 2 078 916 դրամ, չհաշված շինանյութի մատակարարների կողմից վճարված շահութահարկերը։
Դիվիդենտի հարկ վճարվելու է 577 476 դրամ։
 
Հիփոթեքային վարկի տոկոսային եկամտից բանկերի կողմից վճարվելու է 35 410 000 * 18% = 6 373 800 դրամ շահութահարկ։
 
Դիվիդենտի հարկ բանկերի կողմից վճարվելու է 1 770 500 դրամ։
Մեկ շենքի կառուցապատման համար միջինում աշխատում են 150 անձ։ Շինարարական ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 250 000 դրամ։ Այդ անձնակազմի աշխատավարձից եկամտային հարկը ամսական կկազմի 150 * 250 000 * 20% = 7 500 000 դրամ։
 
Մեկ շենքը միջինում կառուցապատվում և ավարտվում է 2 տարվա ընթացքում, հետևաբար Աշխատակազմի աշխատավարձից եկամտային հարկը երկու տարվա համար կկազմի 24 * 7 500 000 = 180 000 000 դրամ։
Այդ բնակարանի մակերեսը կկազմի 1 շենքի վաճառքի մակերեսի 1,5 տոկոսը, այսինքն այդ բնակարանի գծով ընհանուր աշխատակազմի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկը կկզամի 180 000 000 * 1,5% = 2 700 000 դրամ:
Չմոռանանք նաև, որ այդ աշխատավարձերով նշված անձինք հոգում են ապրուստի ծախսերը, և ամսական նրանց գնումներից կրկին գեներացվում են հարկեր։ Չցանկանալով գնումների տեսականու կանխատեսումներ կատարել, այնուամենայնիվ այդ գնումներից հարկ է գեներացվելու միջինում 10 տոկոսի չափով,
150 * 250 000 * 24 = 900 000 000, որից հարկը կկզամի նվազագույնը 90 000 000 դրամ։
Այդ հարկի 1,5 տոկոսը, այսինքն վերոնշյալ բնակարանին բաժին ընկնող հարկը կկազմի – 1 350 000 դրամ։
Դեռևս չեմ խոսում շինանյութի մատակարարների կողմից վճարված աշխատավարձի, դրանցից պահված հարկերի, այդ աշխատավարձի՝ կրկին տնտեսություն ներարկվելու, վարձավճարների և այլնի մասին։
Հարկ է նկատել, որ այդ բնակարանում բնակվելու համար անհրաժեշտ է վերանորոգում և կահավորում, որի համար նվազագույն անհրաժեշտ գումարը կկազմի 20 000 ԱՄՆ դոլար՝ մոտավորապես 10 մլն դրամ, որից պետությանը հարկի տեսքով վերադարնալու է 2 000 000 դրամ։
 
Հարկ է նկատել նաև, որ մեկ շենքի բնակարաններ ձեռքբերղ սեփականատերերի մի մասն է միայն, որ օգտվում է Եկամտային հարկի հետվերադարձից։
Այսպիսով, վերոնշյալ բնակարանի վաճառքի արդյունքում ՀՀ պետական բյուջե հավաքագրվող հարկերի հանրագումարը կկազմի –
4 620 924 + 2 078 916 + 577 476 + 6 373 800 + 1 770 500 + 2 700 000 + 1 350 000 + 2 000 000 = 21 471 616 դրամ,
իսկ պետական բյուջեից եկամտային հարկի հետվերադարձը կկազմի 18 000 000 դրամ, արդյունքում միայն այս բնակարանից Հայաստանի հանրապետության օգուտը կկազմի 3 471 616 դրամ, չհաշված այն օգուտներոը, որոնք արդեն նշեցինք։
Իսկ ի՞նչ հետևանքների է հանգեցնելու այս անհեռատես որոշումը։ Թվարկենք դրանցից մի քանիսը։
 
• Բնակարաններիի պահանջարկի շեշտակի նվազում
• Շինարարության ոլորտի անկում
• Շինարարության ոլորտին փոխկապակցված մոտավորոպես 30 այլ ոլորտների անկում
• Գործազրկության շեշտակի աճ
• Արտագաղթի աճ
• Սոցիալական խնդիրների սրացում
• Աղքատ և միջին խավի՝ բնակարանային ապահովության բացակայություն
• ՀՀ տնտեսության անկում
• Հայաստանի հայաթափում
Ի՞նչ պետք է անել։
• Կառավարության որոշման չեղարկում
• Եկամտային հարկի հետվերադարձման արտոնությունից օգտվողների շրջանակների սահմանափակում (օրինակ կարելի է չեղարկել Երևան քաղաքի 1-ին և 2-րդ գոտիներում ձեռքբերման, 2-րդ բնակարանի ձեռքբերման, որոշակի գումարը և մակերեսը գերազանցող բնակարանի ձեռքբերման ժամանակ չթույլատրել այս արտոնությունից օգտվել)
• և այլն, կարելի է քննարկել և հաշվարկել։
 
Այս նախագիծը կրկին վնասում է աղքատ և միջին խավին։