Այս տարի անասնակերի շատ լուրջ խնդիր ենք ունենալու. Թշնամու կողմից հրդեհված խոտհարքների հարցով դիմել են կառավարություն
Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ և Ազատ համայնքներում թշնամու սադրանքի արդյունքում բռնկված հրդեհը գրեթե մարվել է, միայն տեղ-տեղ ծխացող օջախներ կան: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Ճիշտ է այս պահին հրդեհը գրեթե մարվել է, բայց քամու դեպքում հնարավոր է այս ծխացող օջախներից կրկին բռնկվի: Այս պահին էլ տարածքում եմ, հաշվում ենք վնասները, թե ինչքան են, որպեսզի ներկայացնենք մարզպետարան եւ կառավարություն փոխհատուցման համար: Մենք արդեն դիմել ենք, սակայն վնասի չափը լրացուցիչ կներկայացնենք»,-ասաց նա:
Հակոբ Ավետյանը նշեց, որ գյուղացիները խոտհարքներում հասցրել էին մի փոքր հատվածը հնձեին, խոտի մեծ մասը այդպես էլ չեն հասցրել հնձել, եւ հրդեհների հետեւանքով արդեն այրվել են. «Այս տարի անասնակերի շատ լուրջ խնդիր են գյուղացիները ունենալու»:
Հիշեցնենք, որ Կութ, Սոթք, Նորաբակ և Ազատ գյուղերում խոտածածկ տարածքները այրվում են օգոստոսի 30-ից: Ադրբեջանցիները այս ընթացքում պարբերաբար հրդեհում էին խոտհարքները: Խնդրի մասին բարձրաձայնում էր միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց