Արմավիրում ընկերություններից մեկը խաղող չի մթերում, այդ պատճառով իրավիճակը բարդացել է
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախօրեին հանդիպել է խաղողագործների հետ, նրանց ներկայացրել մթերման գործընթացում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված կառավարության հետ համատեղ Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից
Մարզպետը նախ տեղեկացրել է, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարում մարզում առկա է տեխնիկական խաղողի 4500 հա բերքատու այգի՝ 80-85 հազար տոննա բերքատվությամբ:
Ըստ նրա, մարզում այժմ խաղողի մթերում է իրականացնում գործող յոթ ընկերությունից 6-ը, բացառությամբ՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի Ամասիայի մասնաճյուղի, որով էլ պայմանավորված՝ իրավիճակը բարդացել է:
Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ սեպտեմբերի 20-ի դրությամբ մթերվել է 28 հազար 188 տոննա խաղող: Մթերում իրականացնող ընկերությունները, ընհանուր առմամբ, պատրաստ են մթերելու շուրջ 60-65 հազար տոննա խաղող: Այժմ խնդիր է առաջել խաղողի բերքի՝ մնացյալ 20 հազար տոննայի մթերումը կազմակերպելու հարցում, որի ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարության և համապատասխան համայնքապետարանների հետ ճշգրտվում է մթերման պայմանագիր չունեցող այգետերերի թիվը և մթերման ենթակա խաղողի ծավալը:
Մարզպետի փոխանցմամբ՝ համագործակցված աշխատանքի արդյունքում մարզում մթերում իրականացնող ընկերություններից 3-ը պատրաստակամություն են հայտնել խաղողի հավելյալ խմբաքանակ մթերելու հարցում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց