eSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին
Team Telecom Armenia-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է eSIM տեխնոլոգիայի գործարկման մասին։ Այս նորամուծությունը թույլ է տալիս բաժանորդներին փոխարինել իրենց ֆիզիկական SIM քարտը թվային քարտով, կամ օգտվել միաժամանակ երկու ու ավել SIM քարտերից, նույնիսկ եթե հեռախոսը չունի մի քանի ֆիզիկական քարտ տեղադրելու հնարավորություն։ eSIM-ը աշխատում է տասնյակ ժամանակակից հեռախոսների և «խելացի ժամացույցների» հետ:
eSIM-ը եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին և այս տեխնոլոգիան շատ հարմար է բաժանորդի համար: eSIM-ը չի կարող կոտրվել, կորել կամ սխալ տեղադրվել սարքի մեջ: Այս թվային քարտը, նույնիսկ մեկ քարտանի iPhone կամ ուրիշ ժամանակակից հեռախոսից թույլ է տալիս միաժամանակ օգտվել հարմար ձայնային ծառայությունների և ինտերնետ փաթեթներից: eSIM-ը նաև պաշտպանում է բաժանորդների տվյալները՝ հեռախոսը կորցնելու դեպքում ոչ մեկը չի կարողանա հասանելիություն ունենալ բաժանորդի SIM քարտին:
eSIM-ը տրամադրվում է Beeline-ի շարժական կապի բոլոր սակագնային փաթեթների հետ՝ գործող և նոր բաժանորդ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց:
eSIM տեխնոլոգիայով աշխատող սարքավորումների և ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց