Տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում աճել է 4.9 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-օգոստոսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.9 տոկոսով: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-օգոստոսին՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 7.3 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 5.3 տոկոսով:
Հայաստանում 2021 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսն աճել է 6.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.8 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 1.5 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 12.7 տոկոս աճ:
Հայաստանից արտահանումն աճել է 21.8 տոկոսով, ներմուծումը՝ 7.7 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-օգոստոսին եղել է 514.38:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց