«uNight» to Unite. Ucom-ը տոնել է իր վերածնունդը
Օրերս Ucom ընկերության 1500 աշխատակիցները տոնել են ընկերության վերածնունդը և դրանում իրենց անմիջական ներգրավվածությունը 2 մասից բաղկացած միջոցառման ժամանակ։ Միջոցառման առաջին հատվածը՝ քաղաքային քվեսթը, բազմաթիվ թիմերում աշխատող գործընկերներին միավորել է թե՛ ինտելեկտուալ, և թե՛ սպորտային մրցապայքարում։ Թիմակիցները, հնարամտություն, հավաքական միտք ու կամք դրսևորելով, Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են առաջադրանքներ, վաստակել միավորներ՝ այդպես ձևավորելով առաջատարների աղյուսակը: Առաջատարների ցանկում հայտնված թիմերի բոլոր անդամներն էլ ստացել են խրախուսական նվերներ:
«Վերջին երկու տարիները բարդ փորձություններով ու մարտահրավերներով են հագեցած Ucom-ի համար։ Ուրախությամբ արձանագրեմ, որ 2020 թվականի «լինել-չլինելու» սահմանային իրավիճակն այլևս անցյալում է այն բացառիկ արհեստավարժ 1500-հոգանոց թիմի շնորհիվ, որն ամեն օր՝ 24/7 ռեժիմով ապահովում է ֆիքսված ու շարժական կապի ծառայությունների մատուցումը Ucom-ի բաժանորդներին։ Նորացված կազմով այս թիմը գոհացուցիչ արդյունքների է հասել 2021 թվականին և ընկերության շարունակական զարգացման համար հավակնոտ նպատակներ սահմանել։ Այս երիտասարդ, բանիմաց, նպատակասլաց մարդիկ են Ucom-ի վերածննդի հեղինակներն ու հերոսները: Վստահաբար դեռ շատ անելիքներ ունեն բաժանորդների պահանջները գերազանցելու համար, իսկ այս 2 տարվա մարտահրավերներն էլ իրենց է՛լ ավելի են կոփել ու պատրաստել դրա համար», - նշել է Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը։
Միջոցառման երկորդ հատվածում, որը կրել է «uNight to Unite» խորագիրը, Ucom-ի աշխատակիցները տոնել են սեփական ձեռքբերումները՝ ողջ թիմով շնորհավորելով նաև այն 25 «u!Hero» գործընկերներին, որոնք ընտրվել են ամբողջ անձնակազմի առցանց քվեարկության շնորհիվ Lucky Carrot հարթակի միջոցով։ Աշխատանքային բարձր ներգրավվածության և հոգատարության, թիմային լինելու և Ucom-ի վերածննդում լուրջ ներդրում ունենալու համար նրանք արժանացել են այդ կոչմանը՝ պարգևատրվելով «u!Hero» կրծքանշաններով ու «u!Hero» հուշանվերներով, ստացել են «All Sports» սպորտային ակումբների ցանցի բաժանորդագրության սերտիֆիկատներ, ինչպես նաև «Galaxy Group»-ի Time խանութ-սրահների նվեր-քարտեր։
Երեկոյի ջերմությունն ապահովել են Արամ MP3-ը, «By The Way Band»-ը, DJ-ներ Arni Rock-ն ու Hayk Solar-ը, ինչպես նաև հանդիսավար Նարեկ Մարգարյանը։






































Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց