Կենսաթոշակային ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է 8-9%․ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ
2021 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հասել է 220 միլիարդ դրամի՝ միայն երրորդ եռամսյակի ընթացքում աճելով ավելի քան 7 միլիարդ դրամով: Ընկերության կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբեությունը տատանվել է 8%-9% միջակայքում՝ կախված ֆոնդի տեսակից։
Ընդ որում, 220 միլիարդ դրամի հիմնական մասը՝ շուրջ 69%-ը, ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մնացած 31%-ը կազմում են արտասահմանյան ներդրումները, որից մոտ 20%-ը անուղղակիորեն ներդրված է բազմաթիվ ընկերությունների կողմից թողարկած բաժնետոմսերում, իսկ մնացյալ 10%-ը՝ միջազագային տարբեր կազմակերպությունների և պետությունների թողարկած պարտատոմսերում։
«Ամունդի–ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի երկարաժամկետ եկամտաբերության բոլոր ցուցանիշները դրական են. ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը կազմում է 8-9%: Պետք է նշեմ, որ ֆոնդերի եկամտաբերությունը անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ դրանց կառավարման ռազմավարությունն ունի երկարաժամկետ բնույթ»,– նշում է ընկերության ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
«Ամունդի–ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց