Ookla® ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց» մրցանակը
Ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակը, որի հիմքում Ookla®-ի կողմից 2021 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունն է։
Ookla® -ն հավաքագրել և վերլուծել է հարյուր հազարավոր սպառողների կողմից իրականացված թեստավորման արդյունքները, որոնք ֆիքսված ինտերնետից օգտվողները կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ՝ Speedtest-ի գործարկմամբ։
“Ookla-ի կողմից ներկայացվող Speedtest Awards մրցանակը վերապահված է շնորհել բացառապես այն ցանցային օպերատորների էլիտար պատվիրակությանը, որը շուկայում ապահովել է ինտերնետի բացառիկ կատարողականության ու ծածկույթ։ Հաճուքով ենք հանձնում «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցը» մրցանակը Ucom-ին։ Այս ճանաչումը 2021 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակների ընթացքում նրանց բացառիկ կատարողականի վկայությունն է, որը հիմնված է հաճախորդների կողմից Speedtest-ի միջոցով իրականացված թեստավորման արդյունքների մանրակրկիտ վերլուծության վրա, որն արել է Ookla-ն», - ասել է Ookla ընկերության գործադիր տնօրեն Դագ Սաթլզը։
«Իրապես, դեռ 2017-ին Ucom-ն արդարացիորեն արժանացել է Ookla® միջազգային անկախ ընկերության «Հայաստանում ամենաարագ շարժական ցանցը» մրցանակին՝ ճիշտ այն բանից հետո, երբ գործարկեցինք մեր 4G+/LTE Advanced ցանցը։ Եվ հիմա ուրախ եմ, որ կրկին Ucom-ն է արժանանում Speedtest Award™ մրցանակի՝ այս անգամ լինելով ոչ միայն ամենաարագ ֆիքսված ցանցի օպերատոր, այլև առաջին ընկերությունը Հայաստանում, որը երբևէ արժանացել է այսպիսի գնահատանքի», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Ookla-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:
Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար ֆիքսված ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը:
«Այս մրցանակը իմ թիմի 24/7 նվիրված աշխատանքի ամենամեծ ձեռքբերումներից է: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ Հայաստանում ֆիքսված ցանցի ամենաարագ օպերատոր լինելն իսկապես շատ պարտավորեցնող է, քանի որ ամեն օր մեր բաժանորդներն ավելի պահանջկոտ են դառնում, ուստի մենք պետք է պահպանենք տեմպը և ավելի լավ, կատարյալին մոտ արագություն ապահովենք յուրաքանչյուր հաճախորդի համար», - հավելել է Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Վահրամ Իլբեկյանցը։





















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց