Հռոմ-Երևան ավիատոմս՝ սկսած 11 հազար դրամից. WizzAir-ը հաջորդ տարվա սեպտեմբերի 26-ից կմեկնարկի չվերթեր
Հունգարական WizzAir բյուջետային ավիաընկերությունը հաջորդ տարվա սեպտեմբերի 26-ից կմեկնարկի չվերթեր Հռոմ (Ֆիումիչինո)-Երևան-Հռոմ (Ֆիումիչինո) երթուղով:
Ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել շաբաթական 2 չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Իսկ մեկ ուղղության ավիատոմսի արժեքը կկազմի 19.99 եվրոյից կամ 11 հազար դրամից սկսած:
Նշենք, որ հունգարական այս ավիաընկերության՝ հայկական ավիաշուկա մտնելու մասին լուրը հայտնի դարձավ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին: Նույն տարում գործող իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին նաեւ մյուս՝ իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերության՝ հայկական ավիաշուկա մուտք գործելու մասին: Հանրությանը խոստացան, որ ավիատոմսերը արժենալու են 35 եվրո, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ 35 եվրոյին համարժեք տոմս քաղաքացիներն այդպես էլ չճկարողացան գտնել: Այն ավելի թանկ էր:
Բայց սա դեռ ամենը չէ. բյուջետային այս ավիաընկերությունների գալը սկսեց մտահոգել ավիացիոն ոլորտի մասնագետներին: Նրանց կարծիքով, ցածր բյուջետային ավիաընկերությունները լուրջ խնդիրներ են առաջացնում նորստեղծվելիք ընկերությունների համար:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց