Ինչպես է COVID-19-ը ազդում քնի ռեժիմի վրա
Հետկովիդային համախտանիշով հիվանդների 85 տոկոսի մոտ առնվազն 4 նյարդաբանական ախտանիշ պահպանվում է վեց ամիս։ Առաջին հերթին դա «մշուշն է գլխում» եւ խրոնիկական հոգնածությունը։ Նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում, փորձագետները վերլուծել են COVID-19-ի ազդեցությունը քնի որակի եւ հիվանդների հոգեկանի վրա։
Ըստ Medportal.ru-ի՝ Մանչեսթերի համալսարանի հետազոտողները վերլուծել են մոտ 233 000 բրիտանացիների բժշկական գրառումները, ում մոտ անցյալ տարի COVID-19-ն էր հաստատվել։ Վերահսկիչ խումբը համեմատության համար ներառում էր մոտ 11.7 միլիոն մարդ, որոնց ՊՇՌ թեստը բացասական էր:
Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19 տարած մարդիկ 3 անգամ ավելի շատ են տառապում քնի տարբեր խանգարումներից, քան նրանք, ովքեր խուսափել են վարակից: Բացի այդ, COVID-19-ով հիվանդների դեպքում վարակվելուց հետո 6 շաբաթվա ընթացքում քրոնիկական հոգնածության ախտանշաններն մոտ 5 անգամ ավելի հավանական են:
Ընդ որում, գիտնականները երկու խմբերում էլ հոգեկան խանգարումների ախտանիշների միջեւ տարբերություններ չեն նկատել. դեպրեսիայի եւ անհանգստության հետ բախվել են մարդիկ ինչպես COVID-19-ից հետո, այնպես էլ նրանք, ով չի վարակվել: Այս ցուցանիշներն ավելի բարձր էին մինչ համավարակը ժամանակների համեմատ: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ հոգեկան խանգարումներն ավելի շատ առաջանում են մշտական սթրեսից եւ անորոշությունից։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն ...
Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան