Բիթքոինը կես ժամում թանկացել է մոտ 4000 դոլարով
Ամենահայտնի թվային արժույթի՝ բիթքոինի գինը Binance թվային բորսայում կես ժամում (երևանյան 17:00-17:30-ի ընթացքում) աճել է մոտ 4000 դոլարով (5%):
Ինչպես հայտնում է РБК-ն, առաջին թվային արժույթի գինը մի պահ հասել է 59 400 դոլարի շեմին: 17:45-ի դրությամբ՝ կազմել է 58 900 դոլար, իսկ կապիտալիզացիան կազմում է 1,1 տրիլիոն դոլար՝ ըստ CoinGecko պորտալի տվյալների:
Նոյեմբերի 22-ի գիշերը բիթքոինն էժանացել էր 3000 դոլարով, մինչդեռ նախքան այդ փոխարժեքը հասել էր 60 000 դոլարի: Մեկ շաբաթում այն էժանացել է 10 տոկոսով:
Նոյեմբերի 10-ին թվային արժույթի գինը հասել էր պատմական առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 69 000 դոլար:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց