Ճապոնիան հավելյալ շուրջ 16 միլիարդ դոլար կհատկացնի համավարակի պայմաններում բնակչությանն աջակցելու համար
Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2021 ֆինանսական տարվա պետական բյուջեի նախագծում (սկսած 2021 թվականի ապրիլի 1-ից) ներառել ավելի քան 1,8 տրիլիոն իենի (գրեթե 15,8 միլիարդ դոլար) ծախսեր՝ որպես համավարակի պայմաններում բնակչությանը լրացուցիչ ֆինանսական օգնություն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նոյեմբերի 19-ին Ճապոնիայի կառավարությունը հաստատել էր համավարակի ժամանակ երկրի տնտեսությանը և բնակչությանը աջակցելու միջոցառումների նոր փաթեթը՝ մոտ 78,9 տրլն իենի (691,5 միլիարդ դոլար) չափով:
Միջոցները կուղղվեն կորոնավիրուսի տարածումը կանխելուն, սոցիալ-տնտեսական գործունեության վերսկսմանը, պահանջարկի խթանմանը և բնակչությանն ու բիզնեսին աջակցելուն։ Մասնավորապես, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար 100 հազար իենի (մոտ 880 դոլար) չափով նպաստ կստանան։ Անցյալ տարի Ճապոնիայի բոլոր բնակիչները, ներառյալ մշտապես բնակվող օտարերկրացիները, ստացել են 100 000 իենի միանվագ վճար՝ որպես համավարակի պայմաններում բնակչությանը աջակցության մաս:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց