Էրդողանի վերջին հայտարարություններից հետո թուրքական լիրան կրկին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տոկոսադրույքների բարձրացման դեմ հանդես գալու վերջին հայտարարություններից հետո թուրքական լիրան կրկին իջել է ռեկորդային ցածր մակարդակի, հայտնել է CNBC-ն։
Ցերեկային սակարկումներում թուրքական արժույթը մեկ դոլարի դիմաց հասել է 13.24-ի նվազագույնին, որը մոտ է վերջին ռեկորդային նվազագույնին՝ մեկ դոլարի դիմաց 13.45 մեկ շաբաթ առաջ: Ընդամենը երեք ամսում այն օգոստոսի վերջին մեկ դոլարի դիմաց 8.5-ից իջավ մինչեւ մեկ դոլարի դիմաց 13-ի:
Էրդողանը անընդհատ հրաժարվում է բարձրացնել տոկոսադրույքները՝ հաղթահարելու երկնիշ գնաճը, իսկ լիրան վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել: Թուրքիայում գնաճն այժմ 20 տոկոսի սահմաններում է։
Տնտեսական փորձագետները եւ երկրի նախկին պաշտոնյաները բացահայտորեն կոչ են անում նախագահին փոխել կուրսը, քանի որ լայնորեն ընդունված է, որ այն ազդում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության որոշումների վրա։ Սակայն Էրդողանը կարծում է, որ ավելի բարձր տոկոսադրույքները գնաճ են առաջացնում, այլ ոչ թե նվազեցնում այն:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»