ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։
Վարկատեսակից կարող են օգտվել մեծածախ և մանրածախ առևտրի, արտադրության, շինարարության, ծառայությունների և այլ ոլորտներում գործող փոքր բիզնեսի հաճախորդները:
Վարկային միջոցները կարող են օգտագործվել ներդրումային նպատակներով, ապրանքների և հումքի ձեռք բերման, գործընկերների հանդեպ պարտավորությունների մարման և այլ բիզնես նպատակներով: Շրջանառու միջոցների համալրման նպատակով Բանկի հաճախորդները կարող են ստանալ վերականգնվող վարկային գիծ՝ նախապես հաստատվածսահմանաչափով և ժամկետում:
Վարկի տոկոսադրույքը Եվրոյով վարկի դեպքում կազմում է տարեկան 6,5%, իսկ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ 8,5% (փաստացի տոկոսադրույքներ, համապատասխանաբար՝ 7,1% և 9,3%)։
Բանկում հնարավոր է ձևակերպել վարկային գիծ 4 մլն 550 հազ․ ՀՀ դրամից մինչև 65 մլն ՀՀ դրամ գումարի չափով (Եվրո և ԱՄՆ դոլարին համարժեք՝ տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ գործող փոխարժեքով), 1-ից 60 ամիս մարման ժամկետով: Վերականգնվող վարկային գիծը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով:
«Ձեռնարկատերերին աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ռազմավարական առաջնահերթությունն է։ Մենք առաջարկում ենք շուկային ֆինանսական պրոդուկտներ՝ մշակված հաճախորդների կարիքների համապարփակ վերլուծության հիման վրա: ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի վարկային պորտֆելը հասել է 7,9 մլրդ ՀՀ դրամի։ Հաշվի առնելով մասնավորապես ներմուծման և արտահանման ոլորտում գործող ձեռնարկատերերի կողմից արտարժույթով լրացուցիչ միջոցների նկատմամբ պահանջարկը՝ մենք վստահ ենք, որ նոր պրոդուկտը շուկայում պահանջված կլինի։ Առաջարկվելիք պայմաններով վարկը թույլ կտա փոքր բիզնեսին արդյունավետ լուծել զարգացման տարբեր փուլերում առկա խնդիրները», -նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը:
Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/business/business-credits-view/kredit-v-invaliute հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան